Ցեղասպանություն13:47, 26 Ապրիլ 2022
New York Times-ի գովազդում Բրիտանիայի վարչապետին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արվել

Աշխարհի ամենշատ վաճառվող թերթերից մեկի՝ New York Times-ի ապրիլի 25-ի համարում զետեղված գովազդում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ է արվել «արդարություն բերել Հայոց ցեղասպանության հարցում»: Շեշտվել է, որ 1915-1923 թվականներին ցեղասպանվել է 1․5 հայ։
Թերթի նշյալ համարի 5-րդ էջի ստորին հատվածում պատկերված է Ջոնսոնը, նրա վերևում՝ իր Օսմանյան Թուրքիայի վերջին շրջանում կրթության և ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Ալի Քեմալի նկարը, որը եղել է Ջոնսոնի հոր պապիկը:
Նկարների մեջտեղում էլ հետևյալ գրությունն է.
«Այս մեծ մարդը քո մեծ պապիկն է: Նա մի թուրք լրագրող ու քաղաքական գործիչ էր: Նրան դավաճան հայտարարեցին այն բանի համար, որ ցանկանում էր պատժել Հայոց ցեղասպանության պատասխանատուներին: Վերջում էլ փողոցում սպանեցին»:
Ներքևի աջ անկյունում էլ զետեղված է Ջոնսոնին ուղղված վերոհիշյալ կոչը՝ «Արդարություն բեր Հայոց ցեղասպանության հարցում»:
Ուշագրավ է, որ թեմային անդրադարձել են նաև թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ գովազդի պատվիրատուն հայ գործարար Րաֆֆի Մանուկյանն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |