• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
13 Հուլիս, 2025
Կիրակի 11:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց14:15, 24 Ապրիլ 2022

Բացառիկ հարցազրույց քուրդ աշխարհահռչակ օպերային երգչուհու հետ. «Հայ ժողովրդից այս հողերում մնացել են միայն ավերակներ»

Բացառիկ հարցազրույց քուրդ աշխարհահռչակ օպերային երգչուհու հետ. «Հայ ժողովրդից այս հողերում մնացել են միայն ավերակներ»

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ սկսված հայ-թուրքական երկխոսության գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք Թուրքիայի ու Հայաստանի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ։

Այս անգամ մեր զրուցակիցը Թուրքիայում ծնված, իսկ այժմ Գերմանիայում բնակվող քուրդ  հայտնի օպերային երգչուհի Փերվին Չաքարն է:

Համառոտ կենսագրական

Փերվին Չաքարն իր երաժշտական կրթությունը նախ ստացել է Թուրքիայում։ Ապա մեկնել է Իտալիա՝ օպերայի բնագավառում կրթություն ստանալու։  Բեմ է բարձրացել Իտալիայի ամենանշանավոր օպերային թատրոններում, ինչպիսիք են Միլանի Լա Սկալան, Լա Ֆենիչեն, Բոլոնիայի օպերային թատրոնը, Մաչերատա օպերա ֆեստիվալը,  Բարիի Պատրուցելլի օպերային թատրոնը և այլն։

Նա մի քանի անգամ ճանաչվել է «Աշխարհի լավագույն կանացի ձայն»։ Համերգներ է տվել Ավստրիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և Գերմանիայում։ 

«Հիմա երբ հետ եմ  նայում, շատ հուզումնալից էր օրինակ, երբ Փարիզում ստացա Լեյլա Գենչերի «Ոսկե Օրֆեո» մրցանակը, քանի որ ստացա համաշխարհային կարգի թուրք սոպրանոյի անունից տրված մրցանակը՝ որպես քուրդ արվեստագետ»,- վերհիշում է Չաքարը։

- Ե՞րբ սկսեցիք հետաքրքրվել օպերային արվեստով  ի՞նչ է Ձեզ համար օպերան:

- Սովորում էի Դիարբեքիրի գեղարվեստի միջնակարգ դպրոցում, որտեղ դասավանդվում էր նաև դասական արևմտյան երաժշտություն, բայց օպերայից բան չէի հասկանում։  Ես ավելի շատ զբաղվում էի ժողովրդական երաժշտությամբ, բայց շնորհիվ Մարիա Կալլասի ալբոմի, որը նվիրել է ընկերուհիս, ինձ համար նոր աշխարհ հայտնաբերեցի:

Համալսարանական կրթության ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել ինքս ինձ զարգանալու։ Ի դեպ, Անկարայի պետական ​​օպերայում դիտել եմ «Սևիլյան սափրիչ» օպերային ներկայացումը: Դա իմ դիտած առաջին օպերան էր և ինձ շատ հուզեց: Այսպես ձևավորվեց իմ կյանքի մնացած մասը, և ես սկսեցի պրոֆեսիոնալ կերպով զբաղբել օպերայով, որն իմ կիրքն է:

- Որտեղի՞ց են ծագում Ձեր հարաբերությունները հայկական մշակույթի հետ, երբվանի՞ց եք սկսել հետաքրքրվել հայկական արվեստով։

- Դերիքը, որտեղ ես ծնվել եմ, ժամանակին մի քաղաք էր, որտեղ քրդերը, հայերն ու ասորիները միասին էին ապրում: Այդ քաղաքի անունը քրդերենից թարգմանաբար նշանակում է փոքր եկեղեցի։ Ի տարբերություն ներկայիս մահմեդական մեծամասնության՝ ժամանակին այստեղ ապրել են քրիստոնյա քրդեր, և այս երեք ինքնությունների ընդհանուր մշակութային ժառանգությունը մեր սերնդին փոխանցվել է առանց խտրական մոտեցումների: Չնայած Մեծ եղեռնին, Դերիկում դեռևս կա հայկական եկեղեցի։ Այս մշակութային միջավայրում մեծանալն արդեն ստիպում է մարդուն հոգեպես իրեն մոտ զգալ այդ ամենին:

Բացի Դիարբեքիրում և Վանում ապրող հայերից, ես նաև հնարավորություն եմ ունեցել հանդիպելու և աշխատելու հայ երաժիշտների հետ Եվրոպայում կրթություն ստանալու ընթացքում։ Աշխատել եմ նաև Հայաստանում, քրդական երաժշտության վերաբերյալ ուսումնասիրություններ եմ կատարել հայկական ռադիոյի արխիվում։ Աշխարհագրական տեսանկյունից լինելով կողք կողքի՝ երաժշտության մեջ նույնպես մտերմություն ենք հաստատել։ Շատ քրդական երգեր ձայնագրվել և նոտագրվել են հայ երաժիշտների կողմից, ինչպես օրինակ Կոմիտասը։ Եղել են նաև հայերեն և քրդերեն երկլեզու երգեր: Սա բնական հետաքրքրություն առաջացրեց հայկական երաժշտության և մշակույթի հանդեպ: Իմ սիրելի օպերային երգչուհիներից Իզաբել Բայրակդարյանի և Լենա Չամամյանի յուրահատուկ ձայներն ու մեկնաբանությունները, իհարկե, ինձ շատ գրավեցին։

- Դուք կատարել եք հայտնի հայ Աշուղ Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ» երգը։ Եվրոպացի և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելիս երբևէ նկատե՞լ եք, թե որն է ավելի շատ ձեր սիրտը հուզում։

- «Քանի Վուր Ջանիմ» երգըը ինձ շատ է տպավորել։ Սայաթ Նովան, կամ ինչպես ասում են մեր մշակույթում՝ Սեյիդ Նոֆան, զարմանալի աշխարհ ունի։ Դա նման է մի ամբողջ արևելյան աշխարհագրության, առեղծվածային ասկետիզմի, աշուղական ավանդույթի,  բառերից ու լեզուներից կազմված մի յուրօրինակ քարտեզի:

Սկզբում ուզում էի կատարել նրա «Ղարիբ բլբուլ» երգը, որը ժամանակին կատարել էր Սուսիկա Սիմոն Երևանի ռադիոյով, բայց երբ լսեցի «Քանի վուր ջան իմ»-ը, բառեր չգտա արտահայտվելու համար: Ինձ ոգեշնչեց նաև Առնո Բաբաջայանի եզակի Էլեգիա ստեղծագործությունը։ Ես ուզում էի երգել հենց այս ստեղծագործությունը, որովհետև զգացի Սայաթ Նովայի պես թանկագին սիրահարի տխրությունը և այն շատ գեղեցիկ էր։

Իհարկե, արևմտյան դասական երաժշտությունն ու օպերան այլ շունչ ունեն՝ ժողովրդական երաժշտությունից տարբերվող: Այս երկակիությունը բազմիցս դիտարկվել է որպես խնդրահարույց ոչ միայն մեզ, այլև արևմտյան երաժշտության համար։ Բախի, Դեբյուսիի կամ Մոցարտի ստեղծագործություններում շատ են նաև ժողովրդական մեղեդիները, երբեմն էլ նման համակցված գործեր են արվում, բայց հաճախ իսկապես կոշտ անցումներ են լինում արևելյան և արևմտյան երաժշտության միջև։

Դա նման է երկու տարբեր աշխարհների: Այս առումով դրանք լիովին համեմատելի երաժշտություն չեն: Յուրաքանչյուրն ունի իր ազդեցությունը և այն հպումները, որոնք ստեղծում է իմ հոգում և մտքում: Այս երկու աշխարհները մեկտեղելու համար այսօր կատարում եմ քրդերեն, հայերեն, ասորերեն երգեր՝ դրանք համադրելով արևմտյան երաժշտության տեխնիկայի հետ և վերստեղծելով դրանք։ Ես հավատում եմ, որ դրա ազդեցությունը շատ ավելին կարող է լինել, քան բուն յուրաքանչյուր երաժշտության ազդեցությունը:

- Ձեր երգացանկում ներառված են նաև Կոմիտաս Վարդապետի քրդական ժողովածուները: Կոմիտասը հայկական մշակույթի ևս մեկ գագաթ է, այս հողերում հայերի ապրած տառապանքների և Հայոց ցեղասպանության խորհրդանիշը։ Ի՞նչ եք զգում, երբ կատարում եք նրա ստեղծագործությունները:

- Բոլորիս համար մեծ բախտ է, որ մեծ վարպետ Կոմիտասի ստեղծագործությունները պահպանվել են։ Կոմիտասը հիմա իմ աչքին աշխարհահռչակ երաժիշտ է ու սուրբ։ Ես հնարավորություն ունեցա ուսումնասիրելու նրա քրդերեն ժողովածուները։ Անգամ Կոմիտասի հիշատակին նվիրված միջոցառումներ ենք անցկացրել Ստամբուլում, Բեռլինում և Դիարբեքիրում։ Ես կատարեցի նրա քրդական ժողովածուներից մեկը (Dewrêşê Evdî):  

Այս երգերը երգելիս, կարծում եմ, երախտագիտության պարտք ունենք վարպետ Կոմիտասին։ Ես միշտ հոգ եմ տանում, որ ամեն համերգին կատարեմ նրա ստեղծագործություններից։ «Օրորը», «Գարունը», «Կռունկը», «Քելե Քելեն», «Դլե Յամանը» իմ ամենասիրելի ստեղծագործություններն են: Հիմա Կոմիտասի կողքին ավելացրել եմ նաև  Սայաթ Նովայի երգացանկը։ Լավ է, որ նրանք եկել անցել են այս աշխարհից և այնպիսի հետքեր են թողել, որ մենք նրանց  միշտ հիշենք։

- Այն հողերը, որտեղ նաև դուք եք ծնվել, մեկ դար առաջ զրկվել են հայկական գոյությունից, հայ ժողովրդից և հայկական մշակույթից։ Հիմա մեծ պատասխանատվություն է այդ ժառանգության մնացորդները պահպանելը։ Ի՞նչ հետք է թողել այս հողերում մարդկանց կրած տառապանքը ձեր մշակութային ինքնության վրա։

- Մենք՝ քրդերս, ամեն կերպ պատասխանատվություն ենք զգում այն հողի հանդեպ, որտեղ ծնվել ենք և այն երաժշտության, որը մեզ ժառանգել են մեր նախնիները։ Այն ամրացած է մեր գիտակցության մեջ որպես մի հուշարձան, որը թողել են մեզ ոչ միայն մեր ազգակիցները, այլև բոլոր նրանք, ովքեր երբևէ գոյություն են ունեցել այս հողում: Մեր մշակույթը լի է այդ հետքերով: Մեր հողն իսկապես շատ հարուստ է, բայց ցավով ու տառապանքով լի։

Տառապանքները, ջարդերն ու ցեղասպանությունները շարունակաբար ավելացել են՝ մեծ հետքեր թողնելով մեր արվեստում։ Ե՛վ նրանք, ովքեր իրականացրել են կոտորածը, և՛ նրանք ովքեր ենթարկվել են կոտորածների ու ողբում են այդ տառապանքները, երկուսն էլ այս հողերում են շնչել, երկուսն էլ այս հողերի ջուրն են խմել: 

Երբ հայ ժողովրդից այս հողերում մնացել են միայն ավերակներ, նրանց մշակույթը տխուր մի երգով փոխանցելը, մեր օրեր հասցնելը, թվում է, թե հասարակ մի բան է, բայց իրականում այն շատ բարդ է: Հարյուր տարի առաջ հայերի ապրած ողբերգությունն այսօր տարբեր կերպով ապրում են նաև քրդերը և իմ ժողովուրդն այսօր նմանատիպ ճակատագրի է արժանանում: Մինչդեռ ինչ էլ անեն, պետք է իմանան որ մեզնից հետո մեր հզոր երգերն են մնալու...
 

Հեղինակ`   ԳԵՎՈՐԳ ԿԱԼԼՈՇՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին
16:39, 23 հուն
Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին

Նուրհան Չեթինքայայի կարծիքով՝ Սփյուռքի մշտական ճնշման պայմաններում վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա մեծ համարձակություն էր պահանջում։

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը
PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնում իրենց զենքերը

Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:

Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)
Վանա լիճն օրեցօր ցամաքում է (լուսանկարներ)

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ
Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ

Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։

Իսրայելցի պաշտոնյան կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին խաթարել Թուրքիային F-35-երի վաճառքը
Իսրայելցի պաշտոնյան կոչ է արել ԱՄՆ կոնգրեսին խաթարել Թուրքիային F-35-երի վաճառքը

«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:

Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր
Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրվել է ռազմական համագործակցության համաձայնագիր

Համաձայնագիրը ներառում է Լիբիայի բանակի կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրեր։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}