Քաղաքական21:46, 23 Ապրիլ 2022
Էրդողանի կուսակցության խոսնակը հայ պատգամավորից պահանջել է ներողություն խնդրել թուրք ազգից

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը Twitter-ում արձագանքել է Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի կողմից խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկին։
«Մենք մերժում և խստորեն դատապարտում ենք 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր հանդիսացող անձի առաջարկը, որը հիմնված է պատմական և իրավական հենքերից զուրկ անհիմն ու դատարկ պնդումների վրա»:
Չելիքը նաև կրկնել է Թուրքիայի նախագահի հիմնազուրկ պնդումներն արխիվները բացելու և հարցը պատմաբաններին թողնելու մասին:
«Այս առաջարկը սաբոտաժի փորձ է՝ ընդդեմ Թուրքիայի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացի, որին աջակցում է Ադրբեջանը»,- գրել է Չելիքը՝ պնդելով, թե Փայլանը պետք է ներողություն խնդրի թուրք ազգից: Նա նաև սպառնացել է, որ իրավական գործողություններ կսկսեն այս հարցով:
Հիշեցնենք, որ Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |