Քաղաքական19:08, 23 Ապրիլ 2022
Թուրքիայի արտգործնախարարի հոդվածում անդրադարձ է եղել Հարավային Կովկասին

Ուրուգվայում հրատարակվող «El Pais» թերթի համար հրապարակվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հոդվածը, որտեղ Չավուշօղլուն բացի թուրք-ուրուգվայական հարաբերություններից խոսել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին:
«Վստահ եմ, որ Ուրուգվայի ժողովուրդն ու կառավարությունն աջակցություն կցուցաբերեն Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին, որոնց նպատակն է տարածաշրջանում մնայուն խաղաղություն և կայունություն հաստատել, քանի որ այս գործընթացում մեր բարեկամներին մեր կողքին տեսնելը մեզ ավելի ուժեղ է դաձնում»:
Տեղեկացնենք, որ Ուրուգվայ կատարելիք այցը Չավուշօղլուի համար առաջինն է: Այցի ընթացքում բացվելու է Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատունը, որի մասին իրազեկվել էր ավելի վաղ:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության փաստն աշխարհում առաջինը պաշտոնապես ընդունել, ճանաչել և դատապարտել է Ուրուգվայը 1965 թվականին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |