Հասարակական16:08, 20 Ապրիլ 2022
Թուրքիայում բնակվում է 22․7 միլիոն երեխա

Թուրքիայի վիճակագրական կազմակերպության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2021 թվականի դրությամբ Թուրքիայում բնակվում է 84 680 273 մարդ, որից 22 738 300-ը երեխաներ են։ Երեխաների 51․3 տոկոսը կազմում են տղաները, 48․7 տոկոսը՝ աղջիկները։
Թուրքիայում 1970-ին մինչև 17 տարեկանների համամասնությունը բնակչության ընդհանուր թվի մեջ կազմել է 48․5 տոկոս, 1990-ին՝ 41․8 տոկոս, իսկ 2021-ին՝ 26․9 տոկոս։ Այժմ կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը 2080-ին կնվազի մինչև 19 տոկոսի։
Նշենք, որ Եվրամիության (ԵՄ) երկրների բնակչության ընդհանուր թվաքանակում երեխաների համամասնությունը կազմում է 18․2 տոկոս։ ԵՄ-ում ամենաշատը երեխաներ բնակվում են Իռլանդիայում (23․9 տոկոս), Ֆրանսիայում (21.5 տոկոս), Շվեդիայում (21․1 տոկոս), իսկ ամենաքիչը՝ Պորտուգալիայում և Գերմանիայում (16․5 տոկոս)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |