Քաղաքական13:04, 20 Ապրիլ 2022
Էրդողանն ու Հերցոգը քննարկել են Երուսաղեմի վերջին իրադարձությունները

Թուրքիայի ու Իսրայելի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իսխակ Հերցոգը հեռախոսարզրույց են ունեցել, որն ըստ թուրքական կողմի՝ անցել է «դրական և կառուցողական» մթնոլորտում:
Կողմերը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերությունները, ինչպես նաև Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Ըստ Հերցոգի՝ Իսրայելը պաշտպանում է Իսրայելում ապրող մարդկանց կրոնական իրավունքները՝ անկախ այն բանից մահմեդական են, քրիստոնյա, թե հրեաներ:
Նա կոչ է արել Էրդողանին միասնական ուժերով վերականգնել խաղաղությունը Երուսաղեմում:
Հերցոգը նաև հայտնել է, որ Իսրայելը շարունակում է ջանքեր գործադրել Ալ-Աքսա մզկիթի հարցում ստատուս քվոյի պահպանման համար, մանավանդ այս օրերի մահմեդականների, հրեաների և քրիստոնյաների տոների ընթացքում:
Տեղեկացնենք, որ առնվազն 152 պաղեստինցի վիրավորվել է ապրիլի 15-ին մզկիթի ներսում իսրայելական ոստիկանության հետ բախումների հետեւանքով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հերցոգը պատմական այց էր կատարել Թուրքիա: Կողմերը գլխավորապես քննարկել էին թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացին առչնչվող հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |