Ցեղասպանություն14:38, 12 Ապրիլ 2022
Թուրք վերլուծաբանը տագնապած է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման օրինագծից
Թուրքական «HaberTurk» լրատվամիջոցի վերլուծաբան Քյուրշադ Զորլուն իր սյունակում անդրադարձել է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու մասին նոր օրինագծին։
«Ապրիլի 24-ին ընդառաջ արդյո՞ք մենք տեղյակ ենք ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող այսպես կոչված ցեղասպանության մասին օրինագծից» հոդվածում Զորլուն հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահներն ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձներ էին ունենում։ Իսկ 2021-ին, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն օգտագործեց «ցեղասպանություն» տերմինը, խնդիրը կարծես թե տեղափոխվեց որակապես նոր փուլ։
«Թվում էր, թե դրանով վերջ կդրվի դամոկլյան սրի պես կախված ամենամյա այդ ուղերձներով Թուրքիայի վրա կիրառվող ճնշումներին, բայց ոչ, դա ակնհայտորեն քաջալերում է նոր որոշումների ու կարգավորումների ընդունումը։ Ահավասիկ դրանցից մեկը, որն այժմ պատրաստվում է ներկայացվել ԱՄՆ նախագահ Բայդենի վավերացմանը, եթե Կոնգրեսն այն ընդունի»,- գրում է թուրք վերլուծաբանը։
Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ հիշյալ օրինագծի ետևում կանգնած է ANCA-ն (Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը): Օրինագիծը կազմվել է կոնգրեսականներ Քերոլին Մալոնիի (Դեմոկրատ, Նյու Յորք) և Գաս Բիլիրակիսի (Հանրապետական, Ֆլորիդա) կողմից՝ որպես իրավական հիմք ունենալով դեռևս 2019-ին ԱՄՆ Սենատի ընդունած այն որոշումները, որոնք վերաբերում են ցեղասպանության թեմայի դասավանդմանը և դրա շուրջ հանրային կարծիքի ձևավորմանը։
Եթե օրինագիծն ընդունվի և ուժի մեջ մտնի, ապա ցեղասպանության թեմային առնչվող կրթական նպատակների համար 5 տարվա ընթացքում Կոնգրեսի գրադարանին կհատկացվի 10 մլն դոլարի ֆինանսավորում։ Ընդ որում օրենքի նախագծի տեքստում հիշատակվում են ոչ միայն հայերը, այլ նաև հույները, ասորիները, քաղդեացիները, արամեացիները, մարոնիները և այլ քրիստոնյաներ։
«Չգիտեմ, թե ինչպես են Թուրքիայի համապատասխան կառույցները պայքարում դրա դեմ, բայց օրեցօր ավելանում է այդ օրինագծին աջակցող կոնգրեսականների թիվը»,- տագնապում է հոդվածի հեղինակը՝ մտավախություն հայտնելով, որ ԱՄՆ-ի կրթական համակարգում ցեղասպանության հարցի ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, դպրոցներում հայկական թեզերին համապատասխանեցված ուսումնական ծրագրերի դասավանդումն ըստ էության կդաստիարակի մի սերունդ, որը Թուրքիայի նկատմամբ կանխակալ մոտեցում ու գուցե անգամ թշնամանք ունենա։
Զորլուի համոզմամբ՝ այս գործընթացն ավելի վտանգավոր է, քան տարբեր երկրների խորհրդարաններում ցեղասպանության բանաձևերի ընդունումը:
«Արժի քննել և հասկանալ, թե Թուրքիայի համապատասխան կառույցներն ինչ քայլեր են ձեռնարկում այս վտանգին սեփական թեզերով դիմակայելու և գործընթացը կասեցնելու համար»,- եզրափակվում է հոդվածը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |