• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 07:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական17:47, 06 Ապրիլ 2022

Սոցհարցում. մինչև 2023թ. Թուրքիայի տնտեսական վիճակն ավելի է վատանալու

Սոցհարցում. մինչև 2023թ. Թուրքիայի տնտեսական վիճակն ավելի է վատանալու

Թուրքական «Aksoy»  հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել տարբեր ոլորտներում Թուրքիայի խնդիրների, ինչպես նաև քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է 1067 քաղաքացի։ Նրանց 75.6%-ը համարում է, որ Թուրքիայի ամենագլխավոր խնդիրը տնտեսական վատ վիճակն է, իսկ  10.4 տոկոսը կարծում է, որ գլխավոր խնդիրը արդարության բացակայությունն է:

Այն հարցին, թե արդյոք Թուրքիայում տիրող թանկացումները ժամանակավոր են,  71.4%-ը կարծում է, որ դրանք մնայուն են, իսկ 26% ՝ ժամանակավոր:

Հարցվածների 65.5%-ի կարծիքով մինչև 2023թ.-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունները Թուրքիայում տնտեսության վիճակը շարունակելու է վատանալ: Հարցվածների 55%-ը սխալ է համարում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռնարկած քայլերը, իսկ 27%-ը՝ ճիշտ:

«Եթե այսօր կայանային խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցությանը ձայն կտայիք» հարցին քաղաքացիների 30%-ն ասել է, որ իր ձայնը կտա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ), 28%-ը՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ), 13.3%-ը` ազգայնական  ընդդիմադիր «İYİ»  (Լավ) կուսակցությանը, 10.2%-ը՝ ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP), իսկ 8.4%-ն էլ՝ «Ազգայնական շարժում կուսակցությանը» (ԱՇԿ-MHP):

Աղբյուր`    Gazeteduvar.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
18:33, 21 օգոս
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը
12:17, 21 օգոս
Թուրքիայում ավտոբուսի տոմսն ավելի թանկ է, քան ինքնաթիռինը

Օրինակ՝ Ստամբուլ-Մուղլա ուղղության արժեքը ավտոբուսով կազմել է 1200 թուրքական լիրա (11.000 դրամ), իսկ ինքնաթիռով՝ 812 լիրա(7600 դրամ)։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
10:39, 20 օգոս
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}