Քաղաքական12:03, 05 Ապրիլ 2022
Էրդողանի խոսնակը և ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձել են ռեգիոնալ խնդիրներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմին, ինչպես նաև Սիրիային, Ադրբեջանին, Հայաստանին և Իսրայելին: Այս համատեքստում կարևորվել է էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ մարտի 29-ին Ստամբուլում կայացած հանդիպումը դրական լիցք է հաղորդել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին, իսկ Թուրքիան էլ կարևոր դեր ունի Ռուսաստաի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված գործընթացում:
Թուրքական կողմը նշել է, որ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիան վճռականորեն շարունակելու է իր դիվանագիտական նախաձեռնությունները՝ հրադադարի հասնելու և մարդասիրական միջանցքներ բացելու համար։
Քալընը և Նուլանդը գոհունակություն են հայտնել Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմը կյանքի կոչելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այդ մեխանիզմը դրական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների ընթացքի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |