• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Մայիս, 2025
Շաբաթ 23:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական19:01, 29 Մարտ 2022

Ռուս միլիարդատեր Աբրամովիչը ներկա է եղել ռուս-ուկրաինական բանակցություններին Ստամբուլում

Ռուս միլիարդատեր Աբրամովիչը ներկա է եղել ռուս-ուկրաինական բանակցություններին Ստամբուլում

Ստամբուլում ռուս–ուկրաինական պատվիրակությունների հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճ հանդիպում է ունեցել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ։ Ստամբուլի Դոլմաբահչե պալատում կայացած հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը: 
 
Ռուսական և արևմտյան մամուլում լուրեր են շրջանառում այն մասին, որ ռուս միլիարդատերը հանդիսանում է Ուկրաինայի և ՌԴ–ի միջև ոչ պաշտոնական միջնորդներից մեկը։
 
Հանդիպումից հետո Ուկրաինայի պատվիրակության անդամները հայտնել են, որ քննարկվել է Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների հարցը։ Երաշխավոր հանդիսացող երկրներն ագրեսիայի դեպքում պետք է Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տան։ Միջազգային երաշխիքներն առաժմ չեն տարածվի և Ուկրաինայի վերահսկողություից դուրս գտնվող Ղրիմի և Դոնբասի վրա։
 
Կիևը համաձայնել է չեզոք, ոչ միջուկային կարգավիճակի հետ, Ուկրաինայի տարածքում չեն տեղակայվի արտասահմանյան ռազմական բազաներ։
 
Ուկրաինան պիտի տա երաշխիքներ, որ 15 տարի չի փորձի վերադարձնել Ղրիմը ռազմական ճանապարհով, այդ ընթացքում բանակցությունները կանցկացվեն թերակղզու կարգավիճակի հարցով։ Իսկ Դոնեցկի և Լուգանսկի հարցը առաջարկվում է լուծել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների ուղիղ բանակցությունների միջոցով։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»
15:51, 08 մայ
Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան
13:55, 08 մայ
Բաքվում թուրք-իսրայելական բանակություններ կկայանան

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին
11:20, 08 մայ
Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}