Քաղաքական11:57, 29 Մարտ 2022
Թուրքիայի նախագահի ելույթը՝ ռուս-ուկրաինական ստամբուլյան բանակցություններից առաջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նախքան ռուս-ուկրաինական ստամբուլյան բանակցությունները մեկնարկը, դիմել է հանդիպման մասնակիցներին և մի շարք հայտարարություններ արել:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան շահագրգիռ է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության հաստատման հարցում: Նա ընդգծել է, որ ճգնաժամի ողջ ընթացքում Անկարան հաշվի է առել թե՛ Ուկրաինայի և թե՛ Ռուսաստանի շահերն ու իրավունքները:
Թուրքիայի ղեկավարը, շեշտելով, որ Ուկրաինայում ստեղծված դրությունը խորապես մտահոգում է Թուրքիային, հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքներով հնարավոր կլինի «դադարեցնել տեղի ունեցող ողբերգությունը»:
Էրդողանի կարծիքով ռուս-ուկրաինական բանակցություններն այնպիսի փուլի են հասել, որ հնարավորություն կա հստակ արդյունքներ արձանագրելու։ Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ ստամբուլյան հանդիպումը ճանապարհ կբացի Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |