Քաղաքական15:16, 28 Մարտ 2022
Չավուշօղլուն և Կուլեբան քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրո Կուլեբայի հետ։
Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցությունները։
Թուրքական աղբյուրը շեշտում է այն փաստը, որ Ռուսասատանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողություններից հետո (սկսյալ փետրվարի 24-ից) Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարն արդեն ունեցել են 9 հեռախոսազրույց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |