Քաղաքական11:02, 17 Մարտ 2022
Էրդողանի ու Զելենսկու միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների մասին:
Էրդողանն ընդգծել է, որ իրենք «ջանքեր» են գործադրում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն և մնայուն հրադադար հաստատելու համար: Ըստ Էրդողանի՝ պատերազմի շարունակականությունը ոչ մեկին ձեռնտու չէ:
Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ Անկարան կշարունակի քայլեր ձեռնարկել ՌԴ-ի ու Ուկրաինայի ղեկավարների հանդիպումն իրականացնելու համար: Խոսվել է նաև հումանիտար միջանցքների մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |