Քաղաքական11:35, 11 Մարտ 2022
Էրդողանն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

Մարտի 10-ին Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ջո Բայդենի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի հարցը, ինչպես նաև այլ խնդիրներ:
Էրդողանն շեշտել է, որ Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովի շրջանակներում արտգործնախարարների մակարդակով Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպման անցկացումն ինքնին «դիվանագիտական հաղթանակ» է։
Էրդողանը Բայդենին նաև հայտնել է, որ «վաղուց ժամանակն է ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի դեմ կիրառվող բոլոր պատժամիջոցները վերացնել։
Թուրքիայի ղեկավարը նաև անդրադարձել է թուրքական օդուժի կողմից օգտագործվող ամերիկյան F-16 կործանիչների արդիականացման խնդրին:
Խոսվել է նաև ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների մասին, որոնց ծրագրից Վաշինգտոնը Թուրքիային դուրս էր թողել, Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերը ձեռքբերելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |