Քաղաքական11:16, 09 Մարտ 2022
Թուրքիան գոհունակությամբ է ընդունել Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշումը

Թուքիայի ԱԳՆ-ին արված գրավոր հարցմանն ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտնել է, որ պաշտոնական Անկարան գոհունակությամբ է ընդունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու որոշումը։
Թուրքիաի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված Բիլգիչի պատասխանի մեջ մասնավորապես ասվում է․ «Գոհունակությամբ է ընդունվել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունն առ այն, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որն անցկացվելու է 2022թ․ մարտի 11-13-ը»։
Նշվում է, որ նմանատիպ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության աճին և հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակին ուղղված խորհրդակցություններին, որոնք կամրապնդեն փոխվստահությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |