Տարածաշրջան12:33, 02 Մարտ 2022
Թուրք դիվանագետ. «Ուկրաինան կարող է դառնալ Ռուսաստանի Վիետնամը»

Թուրք պաշտոնաթող դեսպան Յալըմ Էրալփը մեկնաբանել է ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Շեշտելով այն հանգամանքը, որ ամբողջ աշխարհը կարծես թե Ռուսաստանի դեմ է՝ Էրալփը թվարկել է ռուսական տնտեսությանը սպառնացող վտանգներն ու վնասները։
«Ամբողջ Եվրոպան միասնականացել է։ Ամբողջ Եվրոպան՝ բացառությամբ, ցավոք, Թուրքիայի, փակել է իր օդային սահմանը ռուսական ինքնաթիռների առաջ»։
Յալըմ Էրալփը դժգոհ է, որ Թուրքիան եվրոպական ընտանիքի հետ միասնաբար հանդես չի գալիս Ռուսաստանի դեմ։ Օրինակ է բերում եվրոպական երկրներին, որոնք զենք-զինամթերք են տալիս Ուկրաինային։ Իսկ Լատվիայի նման փոքր երկիրն անգամ իր քաղաքացիներին ասել է, որ կարող են զենք վերցնել և կռվել ուկրաինացի եղբայրների համար։
«ՆԱՏՕ-ի ամենաթույլ օղակը փաստորեն Հունգարիան ու Թուրքիան դուրս եկան։ Պարոն նախագահը (Էրդողան-խմբ.) բողոքում է, թե եվրոպացիները բավականաչափ քայլեր չեն ձեռնարկում։ Բայց մի հատ իրեն թող հարցնեն՝ իսկ դու ի՞նչ ես անում»։
Ըստ թուրք նախկին դեսպանի՝ Ռուսաստանն իրավացիորեն ուներ իր անվտանգությանն առնչվող մտահոգություններ, բայց դրանց լուծման ճանապարհը չպետք է լիներ ռազմական եղանակով։
«Պուտինն ասում է՝ ուկրաինացիներ չկան, նրանք ռուսներ են. Սա սխալ մոտեցում է։ Իհարկե Ռուսաստանը կարող է Ուկրաինայի մի մասը նվաճել, այնտեղ զորքեր պահել, բայց դա լուծում չէ։ Ինչպես Ամերիկան ճահճացավ Վիետնամում, այնպես էլ Ռուսաստանը կարող է խորտակվել Ուկրաինայում: Պետությունները պետք է դասեր քաղեն պատմությունից, բայց ցավոք, ոչ ոք էլ այդպես էլ չի քաղում»,- նկատել է թուրք դիվանագետը։
Նշենք, որ Յալըմ Էրալփը 1987-1991թթ. եղել է Հնդկաստանում Թուրքիայի դեսպանը, ապա նաև ԵԱՀԿ-ում Թուրքիայի դեսպանը: Զբաղեցրել է խորհրդականի պաշտոն Թուրքիայի նախկին վարչապետներ Մեսութ Յըլմազի և Թանսու Չիլիերի կառավարաման շրջանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ ադրբեջանական նավթագազային ընկերությունը երկրում ամենաշատ ներդրումներ կատարած օտարերկրյա ընկերությունն է։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |