Քաղաքական17:27, 02 Մարտ 2022
Էրդողանի կուսակցության խոսնակը՝ Մոնտրոյի կոնվենցիայի մասին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը հայտարարությամբ է հանդես եկել ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության 7-րդ օրվա կապակցությամբ։
Հայտարարության մեջ Չելիքն ասել է, որ պատերազմի պայմաններում Թուրքիան կյանքի կկոչի Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները։ Եթե հարցեր մնան Թուրքիայի հայեցողությանը, ապա Թուրքիան չի որդեգրի այնպիսի վերաբերմունք, որը կխորացնի և կսրի պատերազմը։ ԵՄ-ի կողմից Ուկրաինայի հարցում ցուցաբերած պահվածքն ընդունելի է Թուրքիայի համար և որ Թուրքիան 100 տարի է՝ հզոր եվրոպական պետություն է:
ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը մամուլի ասուլիս է հրավիրել այս օրակարգի շուրջ։
Թուրքական մամուլն առանձնացրել է Չելիքի արտահայտած հիմնական մտքերը.
- Մենք դեմ ենք ցանկացած փորձի՝ ներխուժելու և ոչնչացնելու օրինական ինքնիշխան պետության իրավունքները:
- Մենք ասում ենք, որ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության թիրախավորումը սխալ է։
- Ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չպետք է տուժեն, և մենք չպետք է հրաժարվենք նրանցից ոչ մեկից: Թուրքիան նման ճգնաժամեր լուծելու փորձ ունեցող երկիր է։
- Կան այնպիսիք, ովքեր չեն գնահատում Թուրքիայի նախաձեռնությունները և փորձում են իրականացնել այնպիսի քաղաքականությունը, որը օրակարգից դուրս է:
- Թուրքիան իր ունեցած դիրքով առանցքային երկիր է։
- Մեր դաշնակիցները տեսլականի մեծ պակաս դրսևորեցին։ Երևում էր, որ նրանք չեն աջակցում, որ Թուրքիան առանցքային երկիր լինի։ Հիմա ասում են, որ Թուրքիան կարևոր երկիր է։
- Մենք երկիր ենք, որը կարող է խոսել թե՛ արեւմուտքի, թե՛ արեւելքի հետ։ Մենք մի երկիր ենք, որն ունի մեր տարածաշրջանում ոչ թե բաժանիր, որ տիրես, այլ միանաբար հարուստ լինելու, միասնաբար շահելու բանաձեւով հարաբերություններ կառուցելու փորձ:
- Այս հարձակումները սկսելուց հետո մեր նախագահը բանակցություններ է վարել։ Այն շարունակում է այս գործընթացը բոլոր կողմերի հետ։ Կարեւորը զինադադարի հասնելն է.
-Ինքնիշխան մի երկրի մաս կասմող Ղրիմի ճանաչումը պահանջելը իռացիոնալ մոտեցում է: Բանակցային սեղանի շուրջ նստելիս պետք է ընդհանուր հիմքերի վրա աշխատել:
- Ռուսական կողմը հայտարարեց, որ այս ներխուժումը պատերազմ չէ։ Թուրքական կառույցները դա բնորոշեցին որպես պատերազմ։
-Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները կկիրառվեն այնպես, ինչպես որ պետք է կիրառվեն պատերազմի դեպքում: Թուրքիան չի ցուցաբերի այնպիսի կեցվածք, որը կխորացնի պատերազմն ու կսրի այն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |