Քաղաքական09:48, 25 Փետրվար 2022
Էրդողանը կմասնակցի ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է ՆԱՏՕ-ի առաջնորդների առցանց գագաթնաժողովին։
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների նախագահներն ու վարչապետերը պիտի քննարկվեն անվտանգային իրավիճակը Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների շրջանակներում։
Նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նրանք ևս քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք, որ Էրդողանը, խոսելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողության մասին, նշել էր, որ Թուրքիան մերժում է այդ գործողությունը՝ այն որակելով միջազգային իրավունքին հակասող քայլ, խաղաղությանը և կայունությանը հասցված ծանր հարված։
Նա Զելենսկիին հայտնել էր, որ իրենք աջակցում են Ուկրաինայի պայքարին: Ընդգծել էր, որ Թուրքիան ցանկանում է խնդիրները լուծում Մինսկի համաձայնագրերի շրջանակներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |