Տնտեսական09:20, 21 Փետրվար 2022
Էրդողանը ատոմակայանի կառուցման հարցում համագործակցություն է առաջարկել ԱՄԷ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած այցի ընթացքում այդ երկրի պաշտոնյաներին առաջարկել է գործակցել Թուրքիայի հետ Սինոպում ատոմակայանի կառուցման նախագծի շրջանակներում։ Այս մասին հայտնել է թուրքական «Sözcü» թերթի թղթակից Չիղդեմ Թոքերը։
Թոքերի հոդվածում վկայակոչված կուլսիային տեղեկատվության համաձայն՝ Դուբայում, սակայն, Էրդողանին պատասխանել են, որ իրենց համար կարող է ավելի գրավիչ լինել Էգեյան ծովում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը։
Նշենք, որ Ճապոնիան և Թուրքիան 2013 թվականին համաձայնության էին եկել Սինոպում չորս ատոմային ռեակտոր կառուցելու շուրջ։ Պլանավորվել էր շինարարությունն սկսել 2017-ին և առաջին ռեակտորը շահագործման հանձնել 2023-ին։ Սակայն նախագիծը ֆինանսական ծախսերի մեծացման պատճառով դադարեցվել էր 2019-ին։ Մեկ տարի անց Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել էր, որ նախագիծը կարող են վերսկսել մեկ այլ գործընկերոջ հետ։
Հիշեցնենք, որ Էրդողանը Միացյալ Էմիրություններ էր այցելել նախորդ շաբաթ։ Նա հանդիպել էր թագաժառանգ, արքայազն Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի և այլ արաբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Թուրքիայի և ԱՄ՜-ի միջև կնքվել էր 13 պայմանագիր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |