Քաղաքական16:54, 16 Փետրվար 2022
Եվրախորհրդարանի զեկույցում նշվել է, որ Թուրքիան սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը

Ստրասբուրգում շարունակվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է երկու առանձին զեկույց Եվրոպական Միության (ԵՄ) ընդհանուր արտաքին, անվտանգության և պաշտպանության քաղաքականության թեմայով։ Անդրադարձ է եղել նաև Թուրքիային։
Եվրոպական խորհրդարանի՝ Ֆրանսիայից ընտրված պատգամավոր Նատալի Լուազոյի ներկայացրած զեկույցում շեշտվել է, որ Թուրքիան հաճախ ապակայունացնող դեր է խաղում ԵՄ-ի և իր հարևանների համար մտահոգիչ բազմաթիվ ոլորտներում և սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը
Խիստ մտահոգիչ են որակվել և դատապարտվել են ԵՄ անդամ պետությունների դեմ, ինչպես նաև Արևելյան Միջերկրականում ապօրինի գործողություններով և ռազմական բախման սպառնալիքներով Հունաստանի և Կիպրոսի իրավասության տակ գտնվող ծովային տարածքներում Թուրքիայի հայտարարած նոր անօրինական գործողությունները։
ԵՄ-ի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության մասին մյուս զեկույցում, որը ներկայացրել է գերմանացի խորհրդարանական Դեյվիդ Մքալիսթերը, շեշտվել է, որ առկա պայմաններում «անիրատեսական» է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը։
ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ելույթ ունենալով լիագումար նիստում, ասել է, որ Արևելյան Միջերկրականում Թուրքիայի հետ առկա լարվածության լիցքաթափում են տեսնում։ Նշել է, սակայն, որ Անկարայի գործողությունները Կիպրոսի Մարաշի շրջանում շարունակում են մնալ «մտահոգության աղբյուր»։
Զեկույցները քվերակության են ներկայացվել փետրվարի 16-ին։ Քվեարկության արդյունքները կհայտարարվեն փետրվարի 17-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։

Մոսկվայում կայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում Զախարովան անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցային գործընթացին։

Վիզաները կտրվեն ավելի երկար ժամկետով և բազմակի մուտքով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |