• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
11 Մայիս, 2025
Կիրակի 20:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված12:54, 14 Հունվար 2022

«Հայաստանի հետ նոր սկիզբ». թուրքական թերթի անդրադարձը

«Հայաստանի հետ նոր սկիզբ». թուրքական թերթի անդրադարձը

Թուրքական «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքը հատուկ ներկայացուցիչների հանդիպումից ընդհանուր անդրադարձ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

«Հայաստանի հետ նոր սկիզբ» հոդվածում հիշեցնելով, որ այսօր հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսելու համար Մոսկվայում տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝  «Hürriyet»-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դրանից առաջ ՀՀ-ն վերացրեց թուրքական ապրանքների ներկրման արգելքը, իսկ Թուրքիան թռիչքի թույլտվություն տրամադրեց հայկական «Flyone Armenia» ավիաընկերությանը: Սրանք ցույց են տալիս, որ կարգավորման գործընթացում առաջնահերթությունը տրվելու է տնտեսական հարաբերություններին:  

«Ներկայացուցիչներն այսօր նախ կներկայացնեն 2 երկրների դիրքորոշումները: Այնպես է երևում, որ դրական պատկերի դեպքում ամենակարևոր թեմաները լինելու են Գյումրի-Կարս երկաթգծի ու հայ-թուրքական սահմանի վերաբացումը: Մասնագետները տեսակետ են հայտնում այն մասին, որ հայկական կողմը դրական օրակարգը չխաթարելու նպատակով օրակարգ չի բերի 1915-ի դեպքերի հարցը»,- գրում է «Hürriyet»-ը։ 

Գալով հետագա քայլերին՝ հոդվածի եղինակը նշում է, որ հաջորդիվ բանակցություններ կլինեն 2 երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ, սակայն, այս մակարդակում Անկարան Երևանից որոշ պահանջներ ունի: Դրանցից առաջնայինները լինելու են ՀՀ-ի՝ Թուրքիայից տարածքային պահանջներ չունենալու մասին պաշտոնական հայտարարությունը, ինչպես նաև «1915-ի դեպքերը» օրակարգ չբերելը, այլ դրանք պատմբանների հանձնաժողովին փոխանցելը: 

Հոդվածում համեմատական է անցկացվում ներկայիս ու 2009-ի կարգավորման գործընթացների միջև։ Նշվում է, որ այսօրվա հանդիպումը ավելի հուսադրող է, քան 13 տարի առաջվանը, քանի որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել «ՀՀ-ի կողմից օկուպացված» տարածքները և դրանով իսկ արդեն մի շատ կարևոր խոչընդոտ վերացել է:

Անդրադարձ կա նաև հատուկ ներկայացուցիչների կենսագրությանը, որտեղ ասվում է, որ Թուրքիան ներկայացնելու է փորձառու դիվանագետ, Լիբանանում, Ճապոնիայում ու ԱՄՆ-ում որպես դեսպան պաշտոնավարած Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանը ներկայացնում է 9 ամիս ՀՀ ԱԳն-ի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, ներկայում խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որն ընդամենը 32 տարեկան է: Նշվում է, որ այս վերջին հանգամանքը ՀՀ-ում քննադատությունների առիթ է տվել, սակայն իշխանությաններն ի պատասխան հայտարարել են, որ Ռուբինյանը կատարելու է Երևանի ցուցումները և որևէ փաստաթղթի ստորագրման դեպքում կունենա ՀՀ կառավարության հավանությունը:

Դրանից հետո  համառոտ անդրադարձ է կատարվում 1991-ից այս կողմ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցած զարգացումներին, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից, ՀՀ անկախության ճանաչմանը, ՍԾՏՀ-ում ՀՀ-ին որպես դիտորդ հրավիրելուն, Արձանագրությունների գործընթացին ու 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր «երկխոսության միջավայրին»:

Կարգավորման գործընթացի հաջող ընթացքի դեպքում սահմանամերձ շրջանների զարգացման մասին էլ ասվում է, որ 1993-ին փակված Աքյաքայի (ՀՀ կողմից՝ Ախուրիկ-խմբ.) սահմանային անցակետը կենսական նշանակություն ունի Կարսի արհեստավորների ու առևտրականների համար: Հոդվածի հեղինակը մեջբերել է նաև Աքյաքայի արհեստավորների ու առևտրականների կոոպերատիվի ղեկավար Յըլդըրըմի AFP-ին տված հարցազրույցի այն հատվածը, որում նա ասում է, որ ՀՀ-ի հետ սահմանը նրանց համար դեպի աշխարհ բացվող միակ պատուհանն է: 

Վերջում անդրադարձ է կատարվում օրերս Ադրբեջանի կողմից ՀՀ զինված ուժերի դիրքերի վրա կատարված հարձակումներին՝ դրանք ներկայացվելով որպես «հայկական կողմի իրականացրած սադրանք»: Այս համատեքսում նշվում է, որ  մտահոգություն կա, որ գետնի վրա տեղի ունեցող բացասական զարգացումները կարող են ազդել դիվանագիտության արձանագրած դրական զարգացումների վրա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 6-ը՝ խորհրդանշական օր Թուրքիայի պատմության մեջ
17:08, 06 մայ
Մայիսի 6-ը՝ խորհրդանշական օր Թուրքիայի պատմության մեջ

Իմամօղլուի փաստաբանը պարզաբանել է, թե ինչու է դատական գործընթաց սկսելու համար ընտրվել հենց մայիսի 6-ը։

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Բոսֆորի ափին և Ծիծեռնակաբերդում
15:55, 24 ապր
Բոսֆորի ափին և Ծիծեռնակաբերդում

Մինչ Թուրքիայում իրենց «կարմիր» անցյալը թողած վազում են կապույտ երազանքների հետևից, Հայաստանում օրը սև է, կորուստը` դառը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}