Քաղաքական17:03, 20 Դեկտեմբեր 2021
Թուրքիան վճռական է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ տարածաշրջանային հարցերում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չաբուշօղլուն Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ խոսել է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից։
Չավուշօղլուն հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են առևտրի, էներգետիկայի, տուրիզմի, մշակույթի և այլ ոլորտներում։ Նա ընդգծել է, որ այս տարի երկկողմ առևտրաշրջանառությունը հասնելու է 30 միլիարդ դոլարի և նշել, որ 2021-ին Թուրքիան ընդունել է 5 միլիոն ռուս զբոսաշրջիկ։ Չավուշօղլուի խոսքով՝ ըստ նախատեսվածի առաջ են գնում նաև «Աքքույու» ատոմակայանի շինարարական աշխատանքները։
«Մենք նաև սերտ երկխոսության մեջ ենք Ռուսաստանի հետ տարածաշրջանային հարցերում։ Անգամ այն հարցերը, որոնց շուրջ տարբեր մոտեցումներ ունենք, մենք քննարկում ենք պատասխանատու մոտեցմամբ՝ առաջնահերթություն տալով մեր տարածաշրջանի խաղաղությանն ու բարեկեցությանը: Մենք վճռական ենք շարունակելու մեր արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի հիման վրա»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տիրանայում Հաքան Ֆիդանին ընդունել է Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին։

«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ լեգիտիմություն և արդարացում չունի»։

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Թուրքիան մշակել է համապարփակ ծրագրեր՝ մարդասիրական օգնության կարողությունները մեծացնելու և սահմանային անվտանգությունն ամրապնդելու:
«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ լեգիտիմություն և արդարացում չունի»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |