• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 20:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:54, 07 Դեկտեմբեր 2021

Էրդողանի այցի ընթացքում Թուրքիայի և Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել

Էրդողանի այցի ընթացքում Թուրքիայի և Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել

Պաշտոնական այցով Կատարում գտնվող Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Երկրների ղեկավարներից բացի հանդիպում բանակցություններ են տեղի ունեցել նաև ընդլայնված պատվիրակությունների կազմով: Դրանց ավարտի Թուրքիայի ու Կատարի միջև 15 փաստաթուղթ է ստորագրվել: 

Ստորագրված համաձայնագրերն ու պայմանագրերը ստորև.

  1. Համագործակցության համաձայնագիր Թուրքիայի պետական Anadolu գործակալության և Կատարի լրատվական գործակալության միջև:

  2. Փոխըմբռնման հուշագիր Նախագահի ներդրումային գրասենյակի և Կատարի գործարարների ասոցիացիայի միջև:

  3. Փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի Հանրապետության Կրոնական հարցերի վարչության և Կատարի Պետության Հիմնադրամների և Իսլամական հարցերի վարչության միջև՝ Հիմնադրամների և իսլամին վերաբերող հարցերի ոլորտում:

  4. Փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի Ստանդարտների ինստիտուտի և Կատարի ընդհանուր ստանդարտացման կազմակերպության միջև Ստանդարտացման ոլորտում ծրագրի գործարկման վերաբերյալ:

  5. Փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման և աջակցության վարչություն և Կատարի զարգացման բանկի միջև:

  6. Թուրքիայի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության և բժշկական գիտությունների ոլորտներում համագործակցության իրականացման ծրագիր:

  7. Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Կատարի նահանգի մշակույթի և սպորտի նախարարության միջև 2022-2023 թվականների մշակույթի ոլորտում իրականացվելիք երկրորդ ծրագիր:

  8. Թուրքիայի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև երիտասարդության և սպորտի ոլորտում 2022-2023-2024 թվականների իրականացվելիք առաջին ծրագիրը:

  9. Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության և Կատարի ներքին գործերի նախարարության քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության միջև Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

  10. Թուրքիայի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև խոշոր միջոցառումների իրականացման նպատակով համագործակցության մտադրությունների վերաբերյալ արձանագրություն:

  11. Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի և Դոհայի ֆորումի միջև ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատելու մտադրությունների վերաբերյալ արձանագրություն:

  12. Արարողակարգի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

  13. Թուրքիայի Հանրապետության և Կատարի Պետության միջև բարձրագույն ռազմավարական կոմիտեի յոթերորդ հանդիպման համատեղ հայտարարությունը:

  14. Ֆաթիհ Սուլթան Մեհմեդ համալսարանի և Կատարի Ակադեմիայի միջև ակադեմիական համագործակցության համաձայնագիր:

  15. Համագործակցության համաձայնագիր Իբն Հալդունի համալսարանի և Կատարի համալսարանի միջև:

Աղբյուր`    Haberler.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
13:52, 13 հուն
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
12:27, 13 հուն
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»
10:22, 13 հուն
Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}