Քաղաքական10:05, 05 Նոյեմբեր 2021
Չավուշօղլու․ «Թուրքիան և ԱՄՆ-ն խնդիրների քննարկման աշխատանքային խումբ կստեղծեն»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2022թ․ բյուջեն։ Նա անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին։ Հայտնել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա խնդիրները քննարկելու համար երկկողմ աշխատանքնային խումբ կստեղծվի։ Նաև նշել է, որ այդ առաջարկն արել է անձամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Չավուշօղլուի խոսքով՝ աշխատանքային խմբի ձևավորման ուղղությամբ համապատասխան նախարարությունները և հաստատություններն արդեն աշխատանքներ են տանում։
Անդրադառնալով G20 գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման՝ Չավուշօղլուն նշել է, որ հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում։
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հանդիպման ընթացքում Էրդողանն ամերիկացի գործընկերոջը փոխանցել է Թուրքիայի տեսակետը թուրք-ամերիկյան հարաբերությունների մի շարք խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին, ԱՄՆ-ում գյուլենականների ներկայությունը, համադրելի չեն դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Նմանապես և համադրելի չեն ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ տարածաշրջանը նոր պատերազմ չի կարող հանդուրժել, անհրաժեշտ է անհապաղ կանգնեցնել Իսրայելին։

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությամբ կողմերին կոչ է արվում գործել պատասխանատու կերպով ու դադարեցնել փոխադարձ հարձակումները։

Այդ մասին ՀՀ վարչապետը հատնել է Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տնտեսության և խաղաղության ինստիտուտը (IEP) հրապարակել է Գլոբալ խաղաղության ինդեքսի 2025 թ. առաջին կիսամյակի արդյունքները:
Արհեստական բանականության կողմից հավաքագրված տվյալների հիման վրա պատրաստվել է զեկույց։
Պետդեպը հորդորել է չայցելել Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներ և չմասնակցել ցույցերի։
Ադրբեջանցիներին հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։
Նուրհան Չեթինքայայի կարծիքով՝ Սփյուռքի մշտական ճնշման պայմաններում վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա մեծ համարձակություն էր պահանջում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |