Քաղաքական13:39, 15 Հոկտեմբեր 2021
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Թալիբանի արտաքին գործերի ղեկավարները
Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և Աֆղանստանում Թալիբանի ձևավորած ժամանակավոր կառավարության արգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքիի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:
Հանդիպումից հետո Չավուշօղլուն լրագրողներ է ներկայացրել քննարկված հարցերը՝ նշելով, որ Թալիբանի կառավարությանը մի շարք խորհուրդներ են տվել:
Խորհրդների թվարկելիս Չավուշղօլուն նշել է Աֆղանստանի միասնության համար ներառական քաղաքականության անհրաժեշտության մասին: Այս համատեքստում նա մասնավորապես ընդգծել է երկրի մյուս էթնիկ խմբերին ևս կառավարման գործին ներառելու կարևորությունը: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպման ընթացքում խորհուրդ են տվել թույլ տալ կանանց աշխատել և երեխաներին կրթություն ստանալ:
Չավուշօղլուն խոսել է նաև Քաբուլի օդանավակայանի գործարկման և կանոնավոր թռիչքների սկսելու մասին: Նա նշել է, որ այս համատեքստում Թուրքիան ակնկալիքներ ունի օդանավակայանի անվտանգության ապահովման հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի Թուրքիայի կատարած այցը մեծ արձագանք է գտել գերմանական մամուլում:
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |