Քաղաքական11:59, 25 Սեպտեմբեր 2021
Դավութօղլու․ «Պատրաստ ենք երկխոսության բոլորի հետ, այդ թվում՝ իշխող կուսակցության»
Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն լրագրողների առաջարկով անդրադարձել է ընտրություններում այլ կուսակցությունների հետ կոալիցիա ստեղծելու հավանականությանը։
Դավութօղլուն նշել է, որ կոալիցիայի հարցը պիտի քննարկել հենց նախընտրական շրջանում․ «Մեր կուսակցությունը պատրաստ է երկխոսության բոլորի հետ, այդ թվում՝ իշխող կուսակցության»։
Ըստ Դավութօղլուի՝ «Ապագա» կուսակցույթունը բոլոր մյուս կուսակցությունների հետ տարբեր հարցերով համագործակցում է, բայց կոալիցիա ստեղծելու համար նախ պետք է ընտրական մթնոլորտ, ընտրական գործընթաց լինի։
«Այս պահին օրակարգում կոալիցիայի հարց չկա։ 3-4 տարի առաջ Թուրքիայում կոալիցիաներ չկային, և ոչ ոք չի կարող ասել՝ արդյոք դրանք կլինեն 4 ամիս հետո», - հավելել է Դավութօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի Թուրքիայի կատարած այցը մեծ արձագանք է գտել գերմանական մամուլում:
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Չի կարող պատահել, որ ազգի մեծամասնությունը կոտորվի, հայրենիքի մեծամասությունը հափշտակվի, բայց փրկված բեկորների մեջ մաղձ ու դառնություն կամ ատելություն ու վրեժ չառաջանա:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։
Ermenihaber.am-ին հատուկ հարցազրույց է տվել թուրք գրող, պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող Նեսիմ Օվադյա Իզրաիլը։
«Մենք ստիպված ենք առերեսվել պատմության հետ և հաշվի նստել այս մարդասպան մտածելակերպի հետ»,-DEM կուսակցություն։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |