Մշակութային15:56, 13 Հուլիս 2021
Հայաստանում լույս է տեսել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ժողովածուն

Օրերս «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մասին պատմող ժողովածուն՝ «Մեր ներսի հայը (1915-2015)» խորագրով։
Գրքի թուրքերեն տարբերակը կազմել է Յիղիթ Բեները։ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ կազմված այս ժողովածուն ընդգրկում է Թուրքիայում ճանաչված 35 մտավորականի գործեր, որոնց հեղինակները ոչ միայն ընդունում են Եղեռնի փաստը, այլև փորձում գտնել իրենց «ներսի հային» ամենատարբեր ժանրերի միջոցով՝ կարճ արձակից մինչև պոեզիա, հրապարակախոսությունից մինչև հուշագրություն:
Գիրքն իր գաղափարով և ընդգրկմամբ բացառիկ է, կազմվել է հայտնի գրող և թարգմանիչ Յիղիթ Բեների նախաձեռնությամբ և հրատարակվել Թուրքիայի խոշորագույն հրատարակչություններից մեկի՝ «Ջան»-ի կողմից:
Հայերեն հրատարակության նախաձեռնող՝ Արմեն (Օհանյան) Հայաստանցի։ Խմբագիրներ` Զավեն Բոյաջյան, Արմեն Օհանյան։ Թարգմանիչներ՝ Նարինե Թադևոսյան, Արփի Աթաբեկյան, Անի Սարուխանյան, Արտակ Շաքարյան, Վարդուհի Բալյան, Տաթևիկ Սարգսյան, Սաթենիկ Պետրոսյան։ Համաթարգմանիչներ` Գայանե Այվազյան, Նարեկ Սեֆերյան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թավջութակահարուհի Պյուրեն Էդա Գյոզերը կատարել է Բախի թավջութակի առաջին երեք սյուիտները:

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Դավիթ Խուդաթյանը և Ալփարսլան Բայրաքթարը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները։
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 մլրդ դոլար:
Ամերիկյան «Forbes» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի 30 միլիարդատատերերի ցանկը:
Աքիֆ Չաղաթայ Քըլըչը Գերմանիայում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |