• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Օգոստոս, 2025
Շաբաթ 13:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն13:01, 15 Հունիս 2021

Էրդողան հայտնել է, որ Բայդենի հետ «Փառք Աստծո, չի քննարկել» Հայոց ցեղասպանության հարցը

Էրդողան հայտնել է, որ Բայդենի հետ «Փառք Աստծո, չի քննարկել» Հայոց ցեղասպանության հարցը

Հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ կայացել է Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը։

Նախօրեին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բելգիա մեկնելիս, անդրադառնալով  ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային, Էրդողանն ասել էր․ «Սա մեզ համար շատ ցավոտ գործընթաց էր։ Մենք չենք կարող այս հարցն անտեսել ու օրակարգ չբերել, դա ճիշտ չի լինի, որովհետև Թուրքիան պատահական երկիր չէ»։

Մինչդեռ Բայդենի հետ շուրջ 90 րոպե տևած հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության թեմային որևէ անդրադարձ չի եղել․ «Փառք Աստծո, ընդհանրապես օրակարգ չի եկել»։

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» խմբակցության ներկայացուցիչ Օզգյուր Օզելը դատապարտել է Էրդողանին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մոռանալու և օրակարգ չբերելու համար։

«Ինչպես միշտ 
Թայիփ Էրդողանը երկրի ներսում ուրիշ է, դրսում՝ ուրիշ։ Մի օր առաջ հայտարարում էր, թե «հաշիվ է պահանջելու» ապրիլի 24-ը ճանաչելու համար։ Մեկ օր անց գոհունակություն է հայտնում, որ հարցն ընդհանրապես օրակարգ չի եկել։ Այս դիվանագիտական անկարողությունն առանց մեկնաբանության ներկայացնում ենք ժողովրդի ուշադրությանը», - գրել է պատգամավորը Twitter-ում։

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել
Թուրքական դրոշի վրա «մերկապար» պարելու համար քրեական գործ է հարուցվել

Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հրապարակայնորեն թուրքական դրոշը պատռելով, այրելով կամ այլ ձևերով վիրավորեն:

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին
Թուրքիայում իշխող կուսակցությունն իր դիրքերը զիջում է ընդդիմադիր ուժին

Թուրքական «ORC Araştırma» հետազոտական ընկերությունը հրապարակել է սոցհարցման արդյունքները։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»
Թուրքիայի տրանսպորտի նախարարը նորից խոսել է «Զանգեզուրի միջանցքից»

Աբդուլքադիր Ուրալօղլուն ելույթ է ունեցել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությանը։

Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»
Middle East Eye. «Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում»

Թրամփն ընդգծում է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն ուղարկվի․ գործընթացում առաջատար դերը պետք է ստանձնեն եվրոպական երկրները։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}