Մշակութային12:24, 14 Հունիս 2021
Վանի Սուրբ Թովմաս հայկական լքյալ վանքը վերածվել է ախոռի (Ֆոտո)

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր, լքված և անմխիթար վիճակում է։ Գանձախույզների ավերումների ու վատ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնասված այդ համալիրը կարիք ունի վերականգնման ու խնամքի։
Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2․000մ բարձրություն ունեցող բլրի գագաթին։
Վանի Գևաշի (Ոստան) գավառի Ալթընսաչ գյուղի մերձակայքում գտնվող վանական համալիրի հեռավորությունը Վանա լճից 80 մետր է, Վան քաղաքից՝ 75կմ, իսկ Գևաշից՝ 40 կմ։ Այստեղ կարելի է հասնել և ցամաքային ճանապարհով, և նավով։
Պատմական այս կառույցը կիսավեր լինելու պատճառով անտեսված է նաև զբոսաշրջիկների կողմից։ Վերականգնման ու համապատասխան խնամքի դեպքում այն կարող է զբոսաշրջության կարևոր կենտրոն դառնալ։
Չնայած թուրքական իշխանություններին ուղղված բազմաթիվ կոչերին՝ վանական համալիրը բարեկարգելու և պահպանելու համար դեռևս ոչ մի միջոց չի ձեռնարկվել:
Սուրբ Թովմաս հայկական վանքի տարածքը մի կողմից գանձախույզների թիրախ է, իսկ մյուս կողմից՝ անասունների համար արոտավայր և ախոռ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |