• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Մայիս, 2025
Ուրբաթ 19:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց10:52, 11 Մայիս 2021

Պոլսահայ Հայկո Բաղդատի բացառիկ հարցազրույցը Ermenihaber.am-ին (2-րդ մաս) - Արցախ

Պոլսահայ Հայկո Բաղդատի բացառիկ հարցազրույցը Ermenihaber.am-ին (2-րդ մաս) - Արցախ

Մեր ընթերցողին ներկայացնում ենք պոլսահայ մտավորական, անվանի լրագրող, գրող և հրապարակախոս Հայկո Բաղդատի հետ հարցազրույցի 2-րդ մասը, որտեղ նա մեկնաբանում է արցախյան վերջին պատերազմը, Ադրբեջանի և Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությունը։

(հարցազրույցի 1-ին մասը՝ այստեղ)

Թուրքիայում նրա դեմ ուղղված հալածանքները և սպառնալիքները 2016-ին արդեն հասել էին չափազանց վտանգավոր աստիճանի։ Քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները Հայկո Բաղդատին ստիպեցին լքել իր ծննդավայր Թուրքիան և բնակություն հաստատել Գերմանիայում։ 

Նա, իբրև մտավորական, հայտնի է իր համարձակ պայքարով՝ հանուն Հայոց ցեղասպանության ընդունման, ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության։

- Արցախյան վերջին պատերազմը և Թուրքիան. այս առումով ի՞նչ կասեք։

-   Այս պատերազմը միանշանակ այլ բան չէր, քան՝ ցեղասպանության շարունակություն։ Այս իրողության մասին ես բազմիցս խոսել եմ նաև եվրոպացի խորհրդարանականների ու եվրոպական հասարակության մոտ։ Ի՞նչ արժեք ունի ձեր կողմից ցեղասպանության ճանաչումը, ի՞նչին է օգուտ տալիս։ Նկատի ունեմ Ֆրանսիային ու Գերմաինիային։ Հիմա այսպիսի մի բան պատկերացրեք։ Իհարկե, սխալ է հրեաների ցեղասպանության հետ զուգահեռ անցկացնելը, բայց պատկերացրեք, որ նացիստական ուժերը Գերմանիայում պարտություն չեն կրել և հիտլերյան դրոշներով մեր օրերում հանկարծ Գերմանիան հարձակվում է Իսրայելի վրա։ Ահա մեր ապրածը սա է։ Թալեաթ փաշայի դրոշներով հարձակվեցին մեզ վրա։

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը բերեցին մեզ վրա։ Ես գնացել և Ռոժավայում իմ աչքերով եմ տեսել «Իսլամական պետությունը»։ Այդ նույն «Իսլամական պետությունը» բերեցին Հայաստանի սահմանին մեր երեխաների գլուխը կտրելու համար։ Սա ցույց տվեց, որ համաշխարհային հանրության կողմից ցեղասպանության հարցի նկատմամբ ցույց տրված զգացականությունը ոչ մի օգուտ չունի։ Այսինքն ցեղասպանները մի անգամ էլ են փորձել կրկնել իրենց ցեղասպան գործողությունները և փաստորեն հաջողել են։

- Պատերազմի հետևանքները, օգուտներն ու վնասները կողմերի համար՝ ըստ Ձեզ։

- Ադրբեջանն այսօր Էրդողանին պետք է որպես կովկասյան ճակատ։ Այնպես, ինչպես պետք է օրինակ Ռոժավայի ճակատ, կամ միջերկրածովյան ճակատ։ Մի բռնապետ մեկ ուրիշ բռնապետի հետ համագործակցում է։ Հիմա էլ Թուրքիան իր ուզածի չափ ապրանք կվաճառի Ադրբեջանին, այդ թվում և զենք։ Հետևաբար իրենց դաշինքը տարածաշրջանի մարդկանց խաղաղություն, բարեկեցություն բերող դաշինք չէ, թշնամանք տարածող չարիքի դաշինք է։ Երկու բռնապետների այս դաշինքը շատ մտահոգիչ է ողջ տարածաշրջանի համար։

Այսօր Թուրքիան Ադրբեջանին «կիպրոսացրել է»։ Հյուսիսային Կիպրոսը նկատի ունեմ։ Հյուսիսային Կիպրոսի պես իրենով է անում, ինչպես «ձագ» պետություն։ Այդ ուղու վրա է։ Բայց սրանք ուտում են նաև իրենց ձագերին։

Եվ այս առումով Ադրբեջանի համար էլ է շատ վտանգավոր։ Եթե տարածաշրջանի գերտերությունների՝ Ռուսաստանի և Թուրքիայի տեսանկյունից նայենք, ապա ի՞նչ շահեց Ադրբեջանը, չգիտեմ։ Բայց երանի այս կետին չհասներ։ Որովհետև մեր հարյուրամյա վախերը, ցավերն ու տառապանքները նորից թարմացան մեր հազարավոր երեխաների կորստի հետ միասին։ Նորից մի մեծ տրավմա ապրեցինք։ Այս ամենը բացասական ազդեցություն է թողել Թուրքիայում ցեղասպանության առերեսման գործընթացի վրա։ Այնպիսի բացասական ազդեցություն, որ Հրանտ Դինքի թաղմանը «Բոլորս հայ ենք» բացականչողները նույնիսկ դարձյալ հային որպես թշնամի են սկսել ընկալել ու թշնամություն անել։ Սա մեզ համար շատ մեծ մի հետքայլ էր։

Իսկ ահա Հայաստանի ժողովրդի ապրած ցավին նայելով՝ սրա մասին խոսելն էլ նույնիսկ ամոթ է։ Այստեղ շատ ավելի մեծ ցավ կա։ Այստեղ գալով ավելի լավ եմ տեսնում ու զգում։ Մեզ համար էլ մեծ հետընթաց եղավ Թուրքիայում ֆաշիզմի վերելքը, պատերազմը։ Եվ բնականաբար, ձեր մատնանշած հայկական ինքնությունը մեծ վտանգների առջև է կանգնած։ Թուրքիայում ապրող թուրքախոս հայերին նկատի ունեմ։ Գիտե՞ք այս պահին Կարո Փայլանն էլ անընդհատ սպառնալիքներ է ստանում։ Մեր եկեղեցիներին են սպառնում, կառույցներին, առաջնակարգ լրագրողներին և այլն։ Բոլորիս համար էլ օղակը մի փոքր ավելի է սեղմվել, շունչներս ավելի է փակվել, որովհետև մենք բոլորս՝ Կարոն էլ, ես էլ, շարունակում ենք պաշտպանել մեր ժողովրդին ու Թուրքիայում ահագնացող ֆաշիզմի առաջ չենք նահանջել, ամուր կանգնել ենք և վճարում ենք դրա գինը։

- Հայերի էթնիկ ինքնության համար Թուրքիայում վտանգները խորացե՞լ են։

- Թուրքիայի խորհրդարանում կա մի քաղաքական ուժ (Դա ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» է - խմբ.) որը վայելում է բնակչության 15%-ի աջակցությունը և որը Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու կոչ է անում, դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի հարձակողական քաղաքականությունը։ Այս ամենը, իհարկե,  մեր կրած զրկանքների և քրդերին այս ամենը մանրակրկիտ բացատրելու արդյունքում։Թուրքիայում ցեղասպանության կոդերը նորից սկսել են գործել։ Դա նշանակում է, որ իբրև հայ եթե զբաղվես քաղաքականությամբ կամ լրագրությամբ, ապա գլխիդ վրա անընդհատ կախված կլինի դամոկլյան սուր։

Այդ իսկ պատճառով մեր տեսանկյունից բավականին դժվար կացություն է ստեղծվել։  Բայց ինչ արած, պետք է շարունակենք պայքարել, պետք է շարունակենք կռիվ տալ։ Ուրիշ բան էլ կա. արված ոչ մի քայլ իզուր չի անցնում։ Գուցե ներկա պահին հետընթաց ենք ապրում, բայց մի կետի հասել ենք։ Քրդական հարցում, առերեսման հարցում ինչ-որ մի կետի հասել ենք։ Այսօր այս իրավիճակում ենք, բայց ապագայում ամեն ինչ շարունակվելու է այն կետից, որին հասել ենք արդեն։

Հեղինակ`   ԳԵՎՈՐԳ ԿԱԼԼՈՇՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման
13:05, 22 ապր
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին
Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։

Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»
Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի միջև կատարվել է փորձի փոխանակում
Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի միջև կատարվել է փորձի փոխանակում

Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։

Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել
Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել

Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։

Արգելափակվել է Ստամբուլի ընդդիամդիր քաղաքապետ Իմամօղլուի  X-ի միկրոբլոգ մուտքը
Արգելափակվել է Ստամբուլի ընդդիամդիր քաղաքապետ Իմամօղլուի X-ի միկրոբլոգ մուտքը

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}