Քաղաքական15:51, 08 Մայիս 2025
Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կենտրոնակայանում հանդիպել է համակուսակից պատգամավորներին:
Հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հնարավոր զինաթափման և ինքնալուծարման գործընթացին:
Նա վստահեցրել է, որ մոտ ժամանակներս ՔԲԿ-ը վայր է դնելու զենքերը, ապա նաև ինքնալուծարվելու է:
«Այսօր-վաղը ՔԲԿ-ը վայր կդնի զենքերը և կլուծարվի: Դրանից հետո բոլորիս համար նոր գործընթաց, նոր ժամանակաշրջան կսկսվի»,-ասել է նա:
Բացի այդ Էրդողանը նշել է, որ դրանից հետո քաղաքականության տեսանկյունից մեծ աշխատանք պիտի իրականացվի և հավելել, որ գործընթացը չարաշահելու մտադրություն ունեցողներ ևս կարող են լինել:
«Դրան էլ պետք է պատրաստ լինենք: Հեշտ գործընթաց չի սպասվում մեզ»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը:
Նշենք, որ թուրքական մամուլում ուշադրություն է հրավիրվում այն բանի վրա, որ «ՔԲԿ»-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի՝ փետրվարին կատարած ինքնալուծարման ու զենքերը վայր դնելու կոչից երկար ժամանակ է անցել, սակայն նման բան տեղի չի ունեցել։ Մինչդեռ Էրդողանը վստահեցնում է, որ ՔԲԿ-ը շուտով կինքնալուծարվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պատճառն այն է, որ «Pulcular Enerji» ընկերությունն իրանական նավթի գնման գործարքների մեջ է եղել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Պակիստանի արտաքին գործերի նախարարը հանդես են եկել մամուլի ասուլիսով։

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |