Իրավական17:34, 05 Մայիս 2021
Ընդդիմադիր պատգամավորը Էրդողանին գնդակահարելու ակնարկ է արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դատի է տվել իր մասին գրառում կատարած Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Այքութ Էրդողդուին:
Էրդողդուն իր գրառմամբ տեղեկացրել էր, որ իշխանամերձ «ATV» և «Sabah» լրատվական հոլդինգների լրագրողները թիրախավորել են իրեն։ Լրագրողները զանգահարել են պատգամավորի մերձավոր շրջապատի կանանց ու հարցրել, թե արդյոք ինտիմ հարաբերություններ ունեն նրա հետ: Ընդդիմադիր պատգամավորը ստեղծված համակարգի գլխավոր մեղավոր է համարել Էրդողանին։
«Իմ միակ ցանկությունն այն է, որ մի օր դատվեք հանցագործության՝ հայրենիքի դավաճանության համար: Դրա շնորհիվ ոչ ոք նման հանցագործություններ չի կատարի»,- գրել է Այքութ Էրդողդուն։
Այս գրառումը մեծ աղմուկ է առաջացրել իշխող կուսակցության շարքերում, և կառավարության մի շարք անդամներ ու կուսակցական գործիչներ արդեն հակադարձող գրառումներ են արել՝ դատապարտելով ընդդիմադիր պատգամավորի գրառումը, որում անուղղակիորեն ակնարկ է արվում Էրդողանին գնդակահարության դատապարտելու անհրաժեշտության մասին:
Էրդողանի փաստաբաններն էլ արդեն հասցրել են հայց ներկայացնել դատախազություն՝ պահանջելով 250 հազար լիրայի փոխատուցման պահանջով դատավարություն սկսել ընդդիմադիր պատգամավորի դեմ: Հայցի հիման վրա արդեն հետաքննություն է սկսվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդհանուր առմամբ, 2002-ից մինչև 2024-ը Թուրքիայի նկատմամբ կայացվել է 3.363 իրավախախտման որոշում։

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |