• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Օգոստոս, 2022
Երկուշաբթի 04:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն14:51, 27 Ապրիլ 2021

Թուրք իրավաբան․ «Դա Ցեղասպանություն էր․ Լեմկինի փաստաթուղթը կարդալով՝ այլ բան ասել չեմ կարող»

Թուրք իրավաբան․ «Դա Ցեղասպանություն էր․ Լեմկինի փաստաթուղթը կարդալով՝ այլ բան ասել չեմ կարող»

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ Ermenihaber.am-ը զրուցել է թուրք բանաստեղծ, գրող և փաստաբան Աքիֆ Քուրթուլուշի հետ։ «Հարյուրամյա անամոթություն» կոչվող իր փոքրիկ հոդվածում, որը հայերեն թարգմանված նրա միակ ստեղծագործությունն է, Քուրթուլուշը գրում է․

«Որովհետև այստեղ պետությունն իր հիմնադիր կարգը կառուցել է հայերի բնաջնջման գաղափարախոսության վրա և դրանից հետո իր գործած բոլոր դաժանությունները փորձել է արդարացնել նաև մեր՝ նրան դաշնակից լինելու շնորհիվ։

Եվ դա նրան հաջողվել է։

Հարյուր տարի է՝ այդ դժոխային կրակից հեռու՝ «գոհ ու երջանիկ» կյանքով ենք ապրում»։

- Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ի՞նչ կտա թուրք հասարակությանը և ի՞նչ կարևոր նշանակություն կարող է ունենալ հետագայի համար։

- Կարծում եմ՝ այստեղ «թուրք հասարակություն» արտահայտությունը պետք է փոխարինենք «Թուրքիա» բառով։ Որովհետև բացի այն, որ Թուրքիայում միայն թուրքեր չեն ապրում, Հայոց ցեղասպանության ժամանակ նաև քրդերի և չերքեզների ձեռքերն են արյունոտվել։

Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն ամենից առաջ հնարավոր է անցյալի հետ առերեսվելով։ 

1915թ․ ապրիլի 24-ին ստամբուլաբնակ հայ մտավորականների՝ դեպի Չանքըրը, Քալեջիք, Այաշ արտաքսումով սկսված գործընթացը ես «ցեղասապանություն» եմ կոչում։ Որպես իրավաբան՝ չեմ կարող այլ կարծիք արտահայտել՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված Լեմկինի փաստաթուղթը կարդալուց հետո։ Բայց սա պետք է ասի և ընդունի այն պետությունը, որը գործել է այդ ոճիրը։

Որովհետև Լեմկինի փաստաթուղթը պարտադիր ուժ ունի այն երկրների համար, որոնք այն ի վերջո ստորագրել են։ Թուրքիայի Հանրապետությունը չի կարող ասել․ «Այդ ջարդերն իրագործել է Օսմանյան կայսրությունը կամ իթթիհաթականները, ես դրա հետ կապ չունեմ»։ Քանի որ ինքը նրա ժառանգորդն է։

Թուրքիայի Հանրապետությունն իր գոյությունը կերտել է երկու մեծ ոճիրի վրա․ Հայոց ցեղասպանության և այդ ոճիրին հանցակից քրդերի մերժման։ Առանց քրդերի հետ հաշտվելու, առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրա հետևանքների հետ առերեսվելու՝ Թուրքիան չի կարող ծայրը ծայրին հասցնել և մենք էլ՝ այս երկրի բնակիչներս, երբեք չենք կարող խաղաղ ապրել։ 

- Ըստ Ձեզ՝ Անկարայի ժխտողական քաղաքականությունը մինչև ե՞րբ ու մինչև ու՞ր կարող է ձգվել։

- Չգիտեմ։ Այս հարցի վերաբերյալ իսկապես այնքան տեղեկացված չեմ, որ կարողանամ ինչ-որ բան ասել։  Բայց հասկանում եմ, որ Սփյուռքն ու Հայաստանը ապրիլի 24-ն օգտագործում են Թուրքիային միջազգային հարաբերություններում «նեղը գցելու» համար։ Բայց ինձ համար ապրիլի 24-ը ավելի «կենսական» հարց է, որը արժանի չէ դիվանագիտությանն և միջազգային շահերին զոհաբերվելուն։  

Օրինակ՝ լուրեր եմ կարդացել, որ Բայդենը ճանաչելու է ցեղասպանությունը։ Ավելի վաղ  Օբաման «Գենոցիդի» փոխարեն նախընտրել էր «Մեծ եղեռն» տերմինը։

Ինչևէ, եթե վերադառնամ Անկարային, այս իշխանական ռեժիմը կշարունակի հերքել այնքան ժամանակ, որքան դա նրան կհաջողվի։ Իսկ եթե ընդունի, մենք արդեն բոլորովին ուրիշ Թուրքիայում ապրելիս կլինենք։

- Թուրքիայում կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, որոնք եթե գան իշխանության, ապա հակված կլինեն ցեղասպանությունը ճանաչել, այլ ոչ թե ժխտել։

- Կա։ Ներկա քաղաքական դաշտում միայն «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP) կա։ Իմ կարծիքով՝ HDP-ն Թուրքիայի ապագայի համար շատ կարևոր քաղաքական ուժ է։ Հենց դրա համար էլ նրան այդքան հալածում են։

- Էրդողանի օրոք հայերի հանդեպ ատելությունը, ռասիստական քաղաքականությունը ինչ եք կարծում, կմեղմանա՞, թե՞ կխորանա։

- Ըստ Էրդողանի՝ 1915թ․ ապրիլի 24-ի իմաստը հանգում է  Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան հայերի կորստին։ Այսքանը։ Հետևաբար ատելության խոսքի կամ ռասիստական քաղաքականության նվազում, ցավոք, չեմ կարող ակնկալել։

- Հայաստան-Թուրքիա, հայ ժողովուրդ-թուրք ժողովուրդ հարաբերություններում ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում։

- Ցավոք, մոտ ժամանակահատվածում առանձնապես հույսեր չունեմ։ 

Հեղինակ`   ՆԱՐԻՆԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի ԳԱ նախագահը, տեղի տալով Թուրքիայի կոշտ արձագանքին, հեռացրել է ցեղասպանության մասին գրառումը
11:58, 29 հուլ
ՄԱԿ-ի ԳԱ նախագահը, տեղի տալով Թուրքիայի կոշտ արձագանքին, հեռացրել է ցեղասպանության մասին գրառումը

Աբդուլլա Շահիդը հայաստանյան այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության թեմայով «Disney+» հարթակն ի՞նչ է զգուշացրել իր թարգմանիչներին
10:09, 14 հուլ
Հայոց ցեղասպանության թեմայով «Disney+» հարթակն ի՞նչ է զգուշացրել իր թարգմանիչներին

Disney+-ի ղեկավարությունը նախազգուշական նամակ է ուղարկել ենթագրերի թարգմանիչների էլեկտրոնային հասցեներին:

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր դրսևորում է ստանում
12:15, 24 հուն
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր դրսևորում է ստանում

Հակահայկական ուղղվածություն ունեցող մի շարք կառույցներ համախմբվել են ու ստեղծել «TEKAR» հիմնադրամը։

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}