Ցեղասպանություն22:21, 24 Ապրիլ 2021
Էրդողանի մամուլի խոսնակի արձագանքը Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից և արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուից հետո արձագանքել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Առաջ քաշելով անհիմն պնդումներ, թե Բայդենը նման որոշում կայացրել է հայկական լոբբիի ազդեցության տակ՝ Քալընը նշել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Թուրքիայի համար առ ոչինչ է:
Էրդողանի խոսնակը, կրկնելով Թուրքիայի պաշտոնական թեզերը, հայտարարության մեջ մասնավորապես նշել է.
«Պատմական իրադարձությունները պատմաբանների կողմից պետք է ուսումնասիրվեն։ Պատմական իրողությունները քաղաքական կոնյուկտուրայի նեղ շահերը չեն կարող կանխորոշել։ Մեր նախագահ Էրդողանը, 1915 թվականի իրադարձություններn ուսումնասիրելու համար պատմության համատեղ հանձնաժողով ստեղծելու կոչ անելով, ցանկանում էր պատմությանն առնչվող այ հարցը ազատել քաղաքականության և վատ նպատակներ հետապնդող շրջանակների ստվերից։ Նրանք, ովքեր վախենում էին ճշմարտության բացահայտումից այս կոչին չարձագանքեցին»։
Ինչպես Չավուշօղլուն, նա նույնպես դատապարտել է Սպիտակ տան ղեկավար հայտարարությունը և նրան մեղադրել է պատմական իրողությունները աղավաղելու մեջ։ Նաև նշել է, որ Բայդենի հայտարարության հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում կառաջանա «խորը վերք», իսկ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացը կվնասվի։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ տերմինը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |