• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
06 Հուլիս, 2025
Կիրակի 01:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հարցազրույց10:20, 24 Ապրիլ 2021

Էստուկյան. «Հայաստանը պիտի կտրականապես մերժի Թուրքիայի` սահմանի բացման նախապայմանները»

Էստուկյան. «Հայաստանը պիտի կտրականապես մերժի Թուրքիայի` սահմանի բացման նախապայմանները»

Ermenihaber.am-ը ապրիլի 24-ին ընդառաջ հատուկ հարցազրույց է պատրաստել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական երկլեզու շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, պոլսահայ համայնքում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանի հետ:

Հարցազրույցում Էստուկյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի վարած քաղաքականությանը:

 

- Ապրիլքսանչորսի հոգեբանական շեմին Հայաստանն ի՞նչ կարող է սպասել Թուրքիայից:

- Արցախյան պատերազմից հետո Թուրքիայի քաղաքականության մեջ որևէ ջանք չի նկատվում՝ կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները: Դեռևս շարունակվում է Հայասատանի դեմ Թուրքիայի կիրառած էմբարգոն: Հաշվի առնելով պատերազմին մարտական անձնակազմով, հարվածային անօդաչու թռչող սարքերով և Մերձավոր Արևելքի երկրներից բերած ջիհադիստների խմբերով ակտիվ մասնակցությունը (Թուրքիայի-խմբ.)` Հայաստանը որևէ սպասելիք չի կարող ունենալ Թուրքիայից:

- Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային վերջին զարգացումներով պայմանավորված՝ հնարավո՞ր է լինեն որոշակի փոփոխություններ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանության մեջ։

- Վերջին տարիներին Թուրքիան այնպիսի քաղաքականություն է վարում, որը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային մի շարք երկրների համար: Թուրքիայի և արտերկրի մի շարք վերլուծաբաններ այդ ծավալապաշտական քաղաքականությունը  որպես «նեոօսմանիզմ» են սահմանում:  Վերջին 30 տարվա ընթացքում Թուրքիան, որը նպատակ է հետապնդում Հայաստանին  դուրս թողնել (by pass) բոլոր խոշոր նախագծերից, այդ թվում նաև կասպիականի նավթային պաշարները փոխադրող խողովոկաշարի նախագծից, Անկարան հնարավորություն ունեցավ 2020թ. նոյեմբերի 10-ի համաձայնագրով ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի հետ: Այս պայմաններում Էրդողանի (Թուրքիայի նախագահ-խմբ.) և Բահչելիի (Թուրքիայի աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ) ղեկավարած Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ որդեգրած հռետորաբանության մեջ փոփոխություն կատարելը հակասում է ներքաղաքական շահերին:

- Հնարավո՞ր է հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիան անուղղակի ակնարկներով հանդես գա, կամ էլ նոր նախապայմաններ առաջ բերի:

- Թուրքիայի որոշմամբ է միակողմանիորեն փակվել հայ-թուրքական ցամաքային սահմանը: Սահմանի վերաբացման հարցում Հայաստանի հետ բանակցելու ոչ մի խնդիր չի կարող լինել:  Իսկ եթե որոշ պահանջներ հանդես բերեն և սահմանի վերաբացման համար պայմաններ առաջ քաշեն, ապա Հայաստանը պիտի կտրականապես մերժի այն:

- Ինչպես գիտեք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրվելուց առ այսօր նա Էրդողանի հետ հանդիպում և հեռախոսազրույց չի ունեցել: Ի՞նչ եք կարծում թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված փուլում Բայդենը իր ուղերձում կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը:

- Ամբողջովին Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների շրջանակում ձևավորվելիք հարց է՝ Ջո Բայդենը ապրիլի 24-ի ելույթում ցեղասպանություն բառը կօգտագործի, թե ոչ: Ինչպես  հայտնի է, Թուրքիայի կողմից ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգերի գնումից հետո երկու երկրների (Թուրքիա-ԱՄՆ-խմբ.) հարաբերությունները բավականին լարված են:

Ապրիլի 22-ին Միացյալ նահանգները պաշտոնապես հայտարարեց ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: Բացի այդ,  ուշադրություն դարձնելով Բայդենի ընտրվելուց և նախագահի պաշտոնը ստանձնելուց մինչև այսօր  երկու երկրների ղեկավարների միջև շփումների բացակայությանը և նաև այն հանգամանքին, որ անպատասխան է թողնում Թուրքիայի հանդիպման պահանջները, ապրիլքսանչորսի ելույթում օգտագործելով գենոցիդ եզրույթը, կարող է ևս մեկ հարված հասցնել Թուրքիային: 

Կամ էլ ընդհակառակը, Բայդենը հնարավոր է չցանկանա օգտագործել այդ մոգական բառը՝ ինչ-որ մոտեցմամբ երկխոսության դուռը բացելու համար: Այդպիսով,  հայ ժողովրդի պատմական իրողությունը հերթական անգամ կվերածվի օտար պետությունների շահերի բախման և դա էլ ողջ հայության համար նվաստացուցիչ իրավիճակ է:

- Ամփոփելով ներկա իրողությունը՝ ինչը կկարևորեիք։

Ցեղասպանության 106-րդ տարելիցը միևնույն ժամանակ համընկնում  է պետականության հարցում մեր ունակությունը ստուգելու  գործընթացի հետ:  Հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթը 6 դար պետականություն չունենալուց հետո 20-րդ դարում 3 անգամ փորձել է պետություն հիմնել: Ժամանակահատվածը, որում մենք ապրում ենք, մեզ՝ հայերիս համար իսկական փորձություն է:  Մենք՝ որպես փոքր երկիր և փոքրաթիվ բնակչություն ունեցող ժողովուրդ,  պետք է հաջողության հասնենք պահպանելու մեր գոյությունը այնտեղ, որտեղ այսօր դեռ լենկ թեմուրների, չինգիզ խաների ձիերն են վարգում:

Հեղինակ`   ԷԼԵՆ ՔՈՔՉՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին
16:39, 23 հուն
Պոլսահայ գործիչը Ermenihaber.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետի ստամբուլյան այցին

Նուրհան Չեթինքայայի կարծիքով՝ Սփյուռքի մշտական ճնշման պայմաններում վարչապետ Փաշինյանի այցը Թուրքիա մեծ համարձակություն էր պահանջում։

Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան
11:08, 30 ապր
Շվեյցարահայ լրագրող․ Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։

Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»
15:05, 22 ապր
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. «Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի խնդիրները»

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ
Էրդողանը մեկնել է Ստեփանակերտ

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:

Թուրքիայում անցկացվում են «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները
Թուրքիայում անցկացվում են «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները

Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}