• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Մայիս, 2025
Շաբաթ 00:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն13:49, 23 Ապրիլ 2021

Թուրք գրող․ Մեր վայրի ազգայնամոլությունը չի վերանա, քանի դեռ չենք առերեսվել Հայոց ցեղասպանության հետ

Թուրք գրող․ Մեր վայրի ազգայնամոլությունը չի վերանա, քանի դեռ չենք առերեսվել Հայոց ցեղասպանության հետ

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Ermenihaber.am-ը զրուցել է թուրք գրող և թարագմանիչ Մուրաթ Ույուրքուլաքի հետ։

Հայ ընթերցողը նրա հետ ծանոթանալու հնարավորություն կունենա Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հոդվածների ժողովածուի շնորհիվ, որը թարգմանվել է հայերեն և շուտով կտպագրվի Հայաստանում։

Գրքում տեղ գտած հոդվածում Ույուրքուլաքի հերոսը (ով իրական կերպար է), երիտասարդ ժամանակ պատմում է, թե հայերը թուրքերին «տակառներն են լցրել ու արյունը խմել», բայց ծերության տարիներին սկսում է բոլորվին այլ պատմություններ պատմել թուրքերի ոճրագործությունների մասին։

«Եվ ահա, Համզա պապիկը բավականաչափ ծերացավ։ Ու երբ ոտք գցեց թուլամտության խաղաղ և անորոշ աշխարհը, նրա պատմությունը կամաց –կամաց սկսեց փոխվել ․․․ ու պատմությունն արդեն սկսում էր միշտ նույն հարցով․ «Գիտե՞ք, թե ինչու է Քըզըլըրմաք գետի անունը «քըզըլ ըրմաք (կարմիր գետ)»։ Ու անմիջապես էլ պատասխանում էր․ «Որովհետև հայի արյամբ էր լցվել»։ Մենք տասը հոգու միմյանց էինք կապում, որ փամփուշտները զուր չծախսենք, մի կենտ փամփուշտով զարկում, գետն էինք գցում բոլորին․․․» 


- Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ի՞նչ կտա թուրք հասարակությանը և ի՞նչ կարևոր նշանակություն կարող է ունենալ հետագայի համար։

- Հայոց ցեղասպանությունը այն ոլորտներից է, որտեղ մենք չենք կարողացել հաղթահարել մեր ատելության, չարության, վրեժխնդրության զգացումը։ Եվ գուցե՝ ամենկարևորը։ Թուրքիայի բնակչությանը պարուրած վայրի ազգայնամոլությունը չի կարող վերանալ, քանի դեռ չի կայացել առերեսումը այդ մեծ պատմական հանցանքի հետ։

Եթե ուզում ենք կերտել քաղաքակիրթ, բարեկեցիկ, ժողովրդավար պետություն, ուրեմն անպայման պետք է առերեսվենք Հայոց ցեղասպանության հետ։ Մեզ պետք է մտահոգի այն հարցը, թե ինչու 1915-ից առաջ շուրջ 2մլն կազմող հայ ազգից 10 տարի հետո նույնիսկ անունները չմնացին։ Այդ մտահոգությունն այն օղակն է, որը կարող է մեզ կապել մադկության ու մարդկայնության հետ։


- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտրվելուց առ այսօր նա Էրդողանի հետ հանդիպում և հեռախոսազրույց չի ունեցել: Ի՞նչ եք կարծում, թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկայիս լարված փուլում Բայդենն իր ուղերձում կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը:

- Չեմ կարծում, թե Բայդենի կամ ցանկացած այլ արևմտյան լիդերի քաղաքական նախընտրությունները կարող են շատ անմեղ լինել։ Բայց Հայոց ցեղասպանության հետ կապված ցանկացած ճանաչում, ընդունում կամ Թուրքիային ուղղված ճանաչման, ընդունման և առերեսման կոչ պարունակող ցանկացած որոշում դրական եմ գնահատում։

-Թուրքիայում կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, որոնք եթե գան իշխանության, ապա հակված կլինեն ցեղասպանությունը ճանաչել, այլ ոչ թե ժխտել։

-Այս առումով բավական ճանապարհ է անցել «Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը», որի անդամն եմ ես, ինչպես նաև՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», որի անդամն եմ եղել նախկինում։

- Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օրոք հայերի հանդեպ ատելությունը, ռասիստական քաղաքականությունը ի՞նչ եք կարծում, կմեղմանա թե կխորանա։

- Չեմ կարծում, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից որևէ բարեխիղճ ու առողջ հարաբերություն կարող է կառուցվել։ ԱԶԿ-ն սեփական իշխանությունը պահպանելու համար ամեն ինչի պատրաստ է։

Չեմ կարծում, թե նրա այդ անարդյունավետ իշխանությունը որևէ լավ բան կամ օգուտ կարող է բերել Թուրքիայի ժողովուրդներին։ Ցանկացած կործանիչ որոշում այս իշխանության կողմից կարող է ընդունվել առանց աչք թարթելու. այս իշխանությունները անհոգի, անկիրթ ու դաժան են։

- Ի
նչպիսի՞ հեռանկար եք տեսնում Հայաստան - Թուրքիա / հայ ժողովուրդ-թուրք ժողովուրդ / հարաբերություններում։

- Ես այս հարցին լայն եմ նայում։ Աշխարհի ոչ մի ազգ մեկ այլ ազգի հետ խնդիր չունի։ Մանավանդ այն ազգերը, որոնց ուտելիքները, պարերը, երգերը, աչք-ունքը միմյանց այսչափ նման են, նրանց հաշտության համար որևէ չնչին արգելք չի կարղ լինել։

Հեղինակ`   ՆԱՐԻՆԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»
12:51, 25 ապր
Անկարայի քաղաքապետ. «Մերժում ենք Թրամփի, բոլոր նրա նախորդների և մյուս արևմտյան առաջնորդների ապրիլքսանչորսյան հայտարարությունները»

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի միջև կատարվել է փորձի փոխանակում
Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի միջև կատարվել է փորձի փոխանակում

Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։

Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին
Էրդողանը համերաշխություն է հայտնել Պակիստանին

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։

Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»
Էրդողան. «ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի»

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել
Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել

Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։

Արգելափակվել է Ստամբուլի ընդդիամդիր քաղաքապետ Իմամօղլուի  X-ի միկրոբլոգ մուտքը
Արգելափակվել է Ստամբուլի ընդդիամդիր քաղաքապետ Իմամօղլուի X-ի միկրոբլոգ մուտքը

Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}