Քաղաքական10:55, 23 Մարտ 2021
Չավուշօղլուն Բորելի հետ քննարկել է Թուրքիա-ԵՄ հարաբերությունները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ:
Չավուշօղլուն հանդիպման մասին գրառում է արել Twitter-ում:
«Մենք միասին աշխատելու ենք Բորելի հետ դրական օրակարգը շարունակելու համար»:
Չավուշօղլուն նշել է Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության թարմացման, վիզաների ազատականացման, անկանոն ներգաղթի հարցում և ահաբեկչության դեմ պայքարում ավելի շատ համագործակցության անհրաժեշտության մասին:
Կողմերը հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում Սիրիայի, Աֆղանստանի և Լիբիայի հարցերը:
Մինչ Չավուշօղլուի հետ հանդիպումը ԵՄ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ժոզեֆ Բորելը:
Բորելը հայտնել էր, որ ցանկանում են հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, որն իր մեկնաբանությամբ՝ այնպիսի կարևոր երկիր է, որ կարող են զարգացնել լավ հարաբերությունները:
Նրա խոսքով, ԵՄ-ն ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, պաշտպանելով անդամ երկրների և ԵՄ-ի շահերը:
Բորելը, բացի այդ նշել էր, որ մինչև ամառ շարունակելու են ուշադիր հետևել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մուհամմեդ Բաքը Քալիբաֆն ու Նուման Քուրթուլմուշը հանդիպել են Ժնևում կայացած «Աշխարհի խորհրդարանների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովի» շրջանակներում:

Իրաքի վարչապետը անդրադարձել է Թուրքիայում քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վերջին հայտարարությանը և Թուրքիայի զորքերի դուրսբերմանը։

Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Տարածաշրջանային հարցերի փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am կայքին:
Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։
Թուրքիայի Հանրապետությունը 102 տարեկան է: Այդ ընթացքում մահապատժի է ենթարկվել 712 մարդ:
Մանրամասները ներկայացնում է «Hürriyet» թերթի լրագրող Աբդուլքադիր Սելվին:
Ստորագրության արարողությանը զուգահեռ Էրդողանն իր ղազախ գործընկերոջը պարգևատրել է Թուրքիայի Հանրապետության շքանշանով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |