• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Մայիս, 2025
Ուրբաթ 03:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական17:00, 19 Փետրվար 2021

Թուրքիան ջանքեր է գործադրում ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար

Թուրքիան ջանքեր է գործադրում ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու համար

Թուրքիան պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգներում գրանցված «Arnold Porter»  իրավաբանական ընկերության հետ, որը պետք է օգնի Անկարային վերականգնել մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների արտադրության ծրագրին:

Թուրքական կողմից 750 000 դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կազմում գտնվող Defence Industry Technologies ընկերությունը (SSTEK):  

«Arnold Porter» ընկերությունը ռազմավարական և իրավական խորհրդատվական ծառայություններ է մատուցելու Թուրքիային ԱՄՆ-ում իրականացվելիք նախաձեռնությունների վերաբերյալ: 

Նշվում է, որ Թուրքիայի՝ նման պայմանագիր կնքելու նպատակն այն է, որ ցանկանում է պաշտպանել իր իրավունքները  F-35 կործանիչների արտադրության ծրագրում:

ԱՄՆ-ում գրանցված իրավաբանական ընկերության ներկայացուցիչները այցելել են Անկարա գործարքը կնքելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35-ների ծրագրից դուրս թողնելու որոշումը «միակողմանի և  անիրավական» է և հավելել, որ իր երկիրը ցանկացած քայլ կձեռնարկի իր իրավունքների պաշտպանության հարցում: 

Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակցին այդ ծրագրից դուրս էր թողել, երբ Անկարան որոշել էր Ռուսաստանից S-400 (C-400) զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել։

Թուրքիան շարունակում է պնդել, որ չնայած այդ պատժամիջոցներին՝ ռուսական գործարքից հրաժարվելու միտք չունի։
 

Աղբյուր`    yenisafak.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան դարձել է ԱՄՆ-ի ամենամեծ զենքի մատակարարը
16:44, 26 մայ
Թուրքիան դարձել է ԱՄՆ-ի ամենամեծ զենքի մատակարարը

Թուրքիան դեռևս չի վավերացրել ՄԱԿ-ի Զենքի վաճառքի համաձայնագիրը, ինչը նրան ազատում է այս ոլորտի վերահսկումից:

Թուրքիան պարզաբանել է, թե ինչու չի մասնակցի Հունաստանում կայանալիք զորավարժությանը
11:16, 22 մայ
Թուրքիան պարզաբանել է, թե ինչու չի մասնակցի Հունաստանում կայանալիք զորավարժությանը

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նշել է, որ զորավարժության սցենարը և բոլոր փուլերը իրենց հայտնի են։

Ինչպե՞ս է կազմակերպվելու PKK-ի զինաթափման գործընթացը
12:21, 16 մայ
Ինչպե՞ս է կազմակերպվելու PKK-ի զինաթափման գործընթացը

Թուրքական մամուլում ընդգծվում է, զինաթափվելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Էրդողան. «Լաչինի օդանավակայանը Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խորհրդանիշներից մեկն է»
Էրդողան. «Լաչինի օդանավակայանը Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խորհրդանիշներից մեկն է»

Օդանավակայանի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

PKK-ն ինքնալուծարվում է․ ի՞նչ է թաքնված կուլիսների ետևում
PKK-ն ինքնալուծարվում է․ ի՞նչ է թաքնված կուլիսների ետևում

Չնայած այն պնդումներին, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդն ազատ արձակվել չի կարող, հակառակ սցենարը բացառված չէ։

Թուրքիայի համար Մեծ Բրիտանիան առաջնահերթ շուկաներից մեկն է ֆինանսական ներդրումների առումով
Թուրքիայի համար Մեծ Բրիտանիան առաջնահերթ շուկաներից մեկն է ֆինանսական ներդրումների առումով

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի առաջատար կապիտալի ֆոնդերը հանդիպել են Լոնդոնում կայացած «Venture Connect» շրջանակում։

2016-ից մինչև այսօր Թուրքիայից Սիրիա է վերադարձել 1 մլն 126.000 մարդ
2016-ից մինչև այսօր Թուրքիայից Սիրիա է վերադարձել 1 մլն 126.000 մարդ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան տվյալներ է հրապարակել Թուրքիայից Սիրիա վերադարձած սիրիացիների թվի վերաբերյալ։

Էրդողան. «Նոր սահմանդրության համար աշխատանքները կսկսվեն շուտով»
Էրդողան. «Նոր սահմանդրության համար աշխատանքները կսկսվեն շուտով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}