• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 13:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական12:21, 16 Մայիս 2025

Ինչպե՞ս է կազմակերպվելու PKK-ի զինաթափման գործընթացը

Ինչպե՞ս է կազմակերպվելու PKK-ի զինաթափման գործընթացը

Թուքրական մամուլում շարունակում է ակտիվորեն քննարկվել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման և ինքնալուծարման գործընթացի մանրամասները: 

Հիմնվելով «անվտանգային աղբյուրներից» ստացված տեղեկությունների վրա՝ նշվում է, որ «ՔԲԿ»-ի զենքերը վայր դնելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլային ծրագրով: 

Առաջին փուլը մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ուժեղացնենք ներքին ճակատը» հայտարարությամբ և ավարտվել «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելիի կողմից «ՔԲԿ»-ի հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ուղղված կոչով:

Երկրորդ փուլը մեկնարկել է Իմրալը կղզու կալանավայրից Օջալանի ուղարկած, ապա միջնորդավորված կերպով «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) կողմից փետրվարի 27-ին ընթերցված կոչով և ավարտվել ՔԲԿ-ի 12-րդ կոնգրեսում ընդունված ինքնալուծարման որոշումով: 

Երրորդ փուլի մեկնարկ համարվում է վերոհիշյալ կոնգրեսի որոշմանը տրամաբանական կերպով հաջորդող զենքերը վայր դնելու գործընթացը: 

Ընդգծվում է, որ Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում և Իրանում գտնվող «ահաբեկիչների» կողմից զենքերը հանձնելու հարցում տարբեր մեխանիզմներ են կիրառվելու: 

Համարվում է որ 4 երկրում ընդհանուր առմամբ 8-ից 10 հազար «ահաբեկիչ» կա:

Այսպիսով, Իրաքի կառավարության հետ ունեցած շփումների արդյունքում հստակեցվել է, որ Քանդիլի, Մեթինայի և Զափի շրջանները պետք է լքվեն, իսկ զենքերը հանձնվեն: 

Սիրիայում էլ նախատեսվում է գործարկվել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի և Թուրքիայի կողմից ՔԲԿ-ի հետ նույնացվող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) միջև կնքված 8 կետանոց համաձայնագիրը: Ըստ այդմ՝ «YPG»-ի զինյալները պետք է զենքերը վայր դնեն և անցնեն ծառայության Սիրիայի բանակում: 

Շեշտվում է, որ ոչ մի պարագայում չի դիտարկվում «YPG»-ի պահպանումը որպես զինված կառույց, ինչպես նաև պահանջվող ինքնավարության տրամադրումը:  Նախատեսվում է այս գործընթացում սերտորեն համագործակցել Սիրիայի ժամանակավոր կառավարության հետ: 

Երրորդ փուլում Իրանի մասով իրականացվող գործընթացների մասին, սակայն, մանրամասներ չեն նշվում: Ասվում է միայն, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում ընթացող զտումների գործընթացին: 

Զենքերը վայր դնելու տեսանկյունից Թուրքիայում նախատեսված են թուրքական զինված ուժերի և հետախուզական ստորաբաժանումների համակագրված աշխատանքներ:

Ենթադրվում է, որ Թուրքիայում այժմ ՔԲԿ-ականների թիվը տատանվում է 50-ից 100-ի միջև:

Նշվում է նաև, թե ինչ է սպասվում «ՔԲԿ»-ի բարձրաստիճան պաշտոնյաներին: Ըստ այդմ՝ 30-50 մարդուց բաղկացած բարձրաստիճան ղեկավար կազմը կարող է մնալ Իրաքում և կամ տեղափոխվել Եվրոպա: 

Ընդգծվում է, որ ամբողջ գործընթացը պետք է ավարտվի շուրջ 4 ամսում, իսկ զենքերը վայր դնելու ընթացքն ուղղորդվելու է Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) կողմից, որը նաև համապատասխան զեկույց է ներկայացնելու անձամբ Էրդողանին: 

Երրորդ փուլի ավարտից հետո մեկնարկելու է «ժողովրդավարացման և օրինական կարգավորումների» փուլը, որն էլ հենց համարվում է 4-րդ փուլ: Այս փուլն իրականացվելու է Թուրքիայի խորհրդարանի կողմից: 

Որպես 5-րդ փուլ համարվում է «Սոցիալական և հոգեբանական ինտեգրումը»: Ընդգծվում է, որ 5-րդ փուլը երկար գործընթաց է ենթադրում և այն կարող է թիրախավորվել մի շարք «սադրիչ» գործողություններով: 

Հիշեցնենք, որ մայիսի 5-ից 7-ն էր գումարվել «ՔԲԿ»-ի 12-րդ կոնգրեսը, որում էլ ընդունվել էին զենքերը վայր դնելու և ինքնալուծարման որոշումները։

Աղբյուր`    Yenisafak.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
12:48, 08 սեպ
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն
17:13, 05 սեպ
Ըստ իսրայելցի գնդապետի՝ Իսրայելը կտրականապես պատրաստ չէ թուրքական բանակի հետ պատերազմելուն

Իսրայելի զինված ուժերում շուրջ 20 տարի ծառայած, այժմ Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտը ղեկավարող Էրան Լերմանը խոսել է Իսրայել-Թուրքիա հնարավոր առճակատման մասին։

Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները
12:28, 04 սեպ
Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայից հետ վերցնել S-400-ները

Թուրքիայի կողմից 2019-ին ՌԴ-ից գնված, բայց գործնականում այդպես էլ չօգտագործված հակաօդային պաշտպանության համակարգերի շուրջ նոր զարգացումներ կան։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}