Տնտեսական10:43, 02 Դեկտեմբեր 2020
Ուկրաինան մտադիր է Թուրքիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծել

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հեռանկարները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Շմիգալ-Էրդողան հանդիպումը կայացել է, Ուկրաինայի վարչապետի Թուրքիա կատարած այցի շրջանակում։
«Կողմերը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ, ինչպես նաև տրանսպորտի և պաշտպանական-արդյունաբերական ոլորտներում համագործակցությունը։ Վարչապետն ընդգծել է ռազմավարական համագործակցության ուղղություններով երկկողմ երկխոսության ակտիվացման ուղղությամբ Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ «ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտն Ուկրաինայի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է»։
«Կարծում եմ՝ մեր երկրները բավարար ներուժ ունեն, որպեսզի ընդհանուր առևտրի ծավալը կրկնապատկվի՝ հասնելով տարեկան 10 մլրդ դոլարի»,- ասել է Շմիգալը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիա կատարած այցի ընթացում հանդիպում էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպմանը կողմերը համաձայնության էին եկել երկու երկրների միջև ազատ առևտևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կնքման շուրջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՆԱՍԱ-ն 2021թ․ հունվարի 11-ի դրությամբ Թուրքիայի ստորերկրյա ջրերի պաշարները ցույց տվող քարտեզ է հրապարակել։

Համաձայնագրով նախատեսված կետերը կյանքի կոչելու համար նախատեսվում է ստեղծել նաև համատեղ կոմիտե։

Թուրքիայի Կենտրոնական բանկը հրապարակել է առաջիկա ֆինանսատնտեսական տարվա մասին իր կանխատեսումները։
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հայտարարությունում նշվում է, որ եկեղեցին կարող է ծառայել որպես մշակույթի կենտրոն, թանգարան կամ հյուրանոց։
Հունական կողմը, պարզաբանելով Իերոնիմոս արքեպիսկոպոսի խոսքերը, նշել է, որ արքեպիսկոպոսը նկատի է ունեցել ոչ թե ընդհանուր իսլամը, այլ վերջինիս ծայրահեղ դրսևորումները:
Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են վերջին շրջանի ամենամասշտաբային ձմեռային զորավարժություններին։
Էքրեմ Իմամօղլուն «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի առթիվ գրառում է արել Twitter-ում։
ՆԱՍԱ-ն 2021թ․ հունվարի 11-ի դրությամբ Թուրքիայի ստորերկրյա ջրերի պաշարները ցույց տվող քարտեզ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Արևելյան Միջերկրականում թուրք-հունական լարվածությունը կվերածվի՞ ռազմական բախման։
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |