• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Հուլիս, 2025
Շաբաթ 08:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված11:42, 30 Մայիս 2025

Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին

Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին

Թուրքիան իր արտաքին քաղաքականությունը մշակելիս մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային տարբեր երկրների հետ հարաբերությունների հաստատմանը։ Այդ քաղաքականության տրամագծից անմասն չի մնում նաև Հնդկաստանը, որի հետ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ դեռ տասնամյակներ առաջ։

1947-ից ի վեր, երբ Թուրքիան ճանաչեց Հնդկաստանի անկախությունը և հաստատեց դիվանագիտական կապեր, երկկողմ հարաբերությունները ընդհանուր առմամբ սկսեցին զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում և դրական դինամիկայով։

Երկուստեք  ջանքեր էին գործադրվում բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու համար: Հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար Հնդկաստանը դեսպանատուն բացեց Անկարայում, հյուպատոսություն՝ Ստամբուլում, Թուրքիան էլ համապաստախանաբար դեսպանատուն բացեց Նյու Դելիում և հյուպատոսություն՝ Մումբայում։

Հարաբերությունները սկսեցին զարգանալ նաև տնտեսական ոլորտում։ Հնդկաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցությունը տարիների ընթացքում խորացավ և դարձավ երկկողմ հարաբերությունների հիմնական ու կարևոր ուղղությունը:

2024 թվականի ապրիլից մինչև 2025-ի փետրվարը Հնդկաստանից Թուրքիա արտահանման ծավալները կազմել են 5.2 մլրդ դոլար: Նույն ժամանակահատվածում Թուրքիայից Հնդկաստան ներմուծումը կազմել է 2.8 մլրդ դոլար՝ ընդհանուր ներմուծման ընդամենը 0.5%-ը։ Բացի առևտրային հարաբերություններից, երկրները միմյանց նեցուկ են հումանիտար օգնության տրամադրման հարցում։

Դրա վառ օրինակներից մեկը 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․՝ Մարաշ) նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հնդկաստանի մեկնած օգնության ձեռքն էր։ Թուրքիան էլ Covid-19-ի ընթացքում դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ էր ուղարկել Հնդկաստան։

Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ թուրք-հնդկական հարաբերություններն ընթացել են դրական հունով, իսկ երբեմն-երբեմն հարաբերություններում ծագած լարվածությունը կապված է եղել պակիստանա-հնդկական սրացումների հետ։ Սրման պատճառն էլ պայմանավորված էր այն հանգամանքով, որ Թուրքիան լիարժեք աջակցություն էր տրամադրում Պակիստանին Քաշմիրի հարցում։  Այդ «քնած» հաամարտությունը երկու երկրների միջև կրկին սրվել է վերջին շրջանում՝ ընդհուպ հասնելով ռազմական բախման։

2025-ի ապրիլին Հնդկաստանը Պակիստանի դեմ սկսեց «Սինդուր» գործողությունը՝ վրեժ լուծելու Պահալգամի ահաբեկչական հարձակման համար, որը խլեց 26 զբոսաշրջիկի կյանք։ Պակիստան-Հնդկաստան հարաբերությունների սրման ֆոնին լարվածություն նկատվեց նաև թուրք-հնդկական հարաբերություններում։ Հնդկաստանի գործողությունները «սադրիչ» անվանելով՝ Թուրքիան աջակցություն ցուցաբերեց Պակիստանին, ինչը կարելի է ասել սպասելի էր Հնդկաստանի համար։

Աջակցություն հնչեց նաև պետական մակարդակով. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատեց աջակցությունը Պակիստանին՝ չնայած Հնդկաստանի կողմից շարունակվող բոյկոտի կոչերի ֆոնին։ «Ինչպես անցյալում, մենք կշարունակենք ձեր կողքին լինել լավ և վատ ժամանակներում»:

Հնդկական մամուլում տեղեկություններ էին տարածվում, ըստ որոնց՝ Պակիստանը բախման ընթացքում հնդկական քաղաքների վրա արձակել է թուրքական անօդաչու թռչող սարքեր։ Մասնավորապես նշվել է, որ Հնդկաստանի վրա պատասխան հարվածների ժամանակ Իսլամաբադը օգտագործել է թուրքական արտադրության  «Bayraktar TB2», «YIHA» և «Asisguard Songar» անօդաչու թռչող սարքեր։ Լարվածության և պատասխան գործողությունների ավարտից հետո Նյու Դելին հակադարձել է Թուրքիային՝ հստակ հայտարարելով, որ չի լինի լուռ դիտորդի կարգավիճակում, քանի որ Անկարան  դիվանագիտական ​​և ռազմական աջակցություն է ցուցաբերել Իսլամաբադին՝ ընդդեմ Հնդկաստանի։

Այդ հայտարարություններին հաջորդեց թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտի մեծ ալիքը։ Նախկինում նման բոյկոտի մասին հիշատակումներ չկային, իր բնույթով կարող ենք ասել առաջին լայնամասշտաբ դեպքն է։  Մասնավորապես, «Բոյկոտեք Թուրքիային» արշավի ընթացքում կասեցվել է մի շարք հայտնի թուրքական ապրանքանիշների՝ «Trendyol», «LC Waikiki», «Koton», «Mavi» վաճառքը Հնդկաստանում։ Բացի այդ, մոտ 200․000 հնդիկ զբոսաշրջիկ չեղարկել է այցը Թուրքիա։ Որոշ խոշոր հնդկական տուրիստական գործակալություններ, այդ թվում՝ «Ixigo»-ն, «Cox & Kings»-ը և «EaseMyTrip»-ը, դադարեցրել են Թուրքիա կատարվող ամրագրումները «ազգային տրամադրությունների» պատճառով, քանի որ հնդիկները չեն ցանկանում մեկնել մի երկիր, որը աջակցում է Պակիստանին և այդ տրամադրությունները ուղեկցվում են նման կոչերով «Մենք  միշտ աջակցել ենք Թուրքիային, բայց նրանք մեզ դավաճանեցին»։

Բոյկոտի ալիքը տարածվել է նաև Ադրբեջանի վրա, որը ևս աջակցում է Պակիստանին։ Հնդկաստանը, Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակին դիտարկում է որպես իր դեմ գործող ուժեր և փորձում է  խափանել այդ դաշինքը։ Այդ նպատակային է ծառայում նաև այն իրողությունը, որ Հնդկաստանըը խորացնում է վերոնշյալ եռյակի հետ լարված ու խնդրահարույց հարաբերություններ ունեցող երկրների՝ Հունաստանի, Հայաստանի  և Իսրայելի հետ։ Ըստ այդմ՝ կարող ենք ասել, որ Հնդկաստանը Թուրքիայի դեմ տարբեր տարաշածրջաններում «զսպման քաղաքականություն» է իրականացնում։ 

Վերջին տարիներին Թուրքիան քայլեր է ձեռնարկում համաշխարհային մասշտաբով արդյունավետ դերակատար դառնալու ուղղությամբ՝ դուրս գալով արտաքին քաղաքականության մեջ «տարածաշրջանային ուժի» ընկալումից։ Այս նպատակին համապատասխան, ռազմավարական նշանակություն ունի տարբեր տարածաշրջաններում մուսուլմանական երկրների հետ համագործակցության ընդլայնումը՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից։ Թուրքիան, հարաբերություններ հաստատելով և՛ Հնդկաստանի, և՛ Պակիստանի հետ, նպատակադրված է ներգրավվել երկու երկրների միջև առկա կնճռոտ հարցում և Հարավային Ասիայում ևս թողնել աշխարհաքաղաքական միավորի իր ներկայությունն ու ազդեցությունը։

Սպասվում է, որ Թուրքիա-Հնդկաստան հարաբերություններում առկա լարվածությունը կպահպանվի առաջիկայում ևս, բայց դրա հետ մեկտեղ երկրները կշարունակեն շփումները՝ պայմանավորված աշխարհաքաղաքական և ռազմավարական հետաքրքրություններով։

Հեղինակ`   ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ
Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»
13:55, 15 հուլ
Հեղաշրջման փորձից անցել է 9 տարի, բայց Թուրքիայում չի դադարել գյուլենականների «որսը»

Թուրքիայի իշխանությունների «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունը զգալիորեն ընդլայնել է էրդողանական վարչակարգի լեգիտիմության հիմքերը։

ՍԻՎԻԼՆԵԹ-Ը  ՍԽԱԼՎՈւՄ Է
12:16, 09 հուլ
ՍԻՎԻԼՆԵԹ-Ը ՍԽԱԼՎՈւՄ Է

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին
15:56, 25 հուն
Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը
PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։

Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի
Սոցհարցում. 71 %-ը կողմ է, որ Թուրքիան միջուկային զենքի ստեղծի

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման
Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվեց 1 տարի 8 ամիս ազատազրկման

«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը
Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»

ԱՄՆ-ն ողջունում է քուրդ զինյալների զինաթափումը
ԱՄՆ-ն ողջունում է քուրդ զինյալների զինաթափումը

ՔԲԿ-ի զինյալների առաջին խումբը հուլիսի 11-ին էր Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում զենքերը հանձնել թուրքական կողմին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}