Քաղաքական16:53, 25 Սեպտեմբեր 2020
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը քննադատել է քրդամետ կուսակցության անդամների ձերբակալությունները
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) մեջլիսի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն անդրադարձել է Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամների ձերբակալությանը։ Թանրըքուլուն այս մասին գրառում է կատարել Twitter-ում:
Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա կատարված հարձակումների (2014թ․) պատճառով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։
«Այհան Բիլգենը, Սըրրը Սյուրեյա Օնդերը, Ալթան Թանը և մի շարք քաղաքական գործիչներ առավոտյան ժամերի ձերբակալվել են։ Պատճառը 2014թ․ հոկտեմբերի 6-8-ի Քոբանիի դեպքերն են։ Արդեն 6 տարի է անցել, հետաքննվել են, խոստովանական ցուցմունք են տվել և դատապարտվել են»։
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 25-ի ձերբակալությունները «հարսանեկան նվեր» են պալատի համար (խմբ․՝ Թուրքիայի նախագահական նստավայր):
Հիշեցնենք, որ 2014թ․ Սիրիայի Քոբանի քրդաբնակ քաղաքի դեմ իսլամիստների հարձակման կապակցությամբ բողոքի ակցիաներ էին կազմակերպվել Թուրքիայի տարբեր բնակավայրերում։ Հոկտեմբերի 6-7-ին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 46 մարդ էր մահացել, ևս 682-ը վիրավորվել։ Ընդհանուր առմամբ կալանավորվել էր 323 ցուցարար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր HDP-ի նախկին համանախագահներ Սուլեյման Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին բողոքի ակցիաների կազմակերպման ու այդ ժամանակ ոստիկանության հետ բախումների ընթացքում զոհ գնացած տասնյակ քաղաքացիների մահվան համար։ Վերջիներս այդ գործով կալանավորված են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի խորհրդարանի թվային լրատվամիջոցների հանձնաժողովի նախագահ․ «Վերջնական վերլուծության արդյունքում գործը կհասնի մինչև արգելափակման»։
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածը որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածը որակել են որպես «սկանդալային երևույթ»։
Սալեմ բին Համադ ալ Նաբեթն Անկարա է մեկնել Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հրավերով։
Դրանք վերաբերել են իրավապահների կրթության ոլորտում համագործակցությանը և երկու երկրի վարորդական իրավունքները միմյանց տարածքներում ճանաչելուն։
Հիմնական հարցը եղել է Գազայում հրադադարի ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |