Հասարակական17:13, 27 Հուլիս 2020
Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծի ենթարկել (տեսանյութ)

Մինչ հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը քիչ թե շատ կայունացել է, աշխարհի տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիներն աննախադեպ արշավ են սկսել հայկական սփյուռքի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայից անմասն չեն մնացել նաև Թուրքիայում ապրող և աշխատող հայերը։
Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթը տեղեկացնում է, որ օրեր առաջ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից մի հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել։ Երիտասարդի մայրը թերթին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները սկզբում հարցեր են տվել ղարաբաղյան հակամարտության մասին ու թեև ստացել են «նման հարցերով չենք հետաքրքրվում» պատասխանը, անցել են գրոհի։
Խմբակային ծեծի տեսանյութը սոցցանցերում տարածել են հենց իրենք՝ ադրբեջանցիները։
Հայտնի է դարձել, որ նույն թաղամասում վերջին օրերին նմանատիպ հարձակումների թիրախում են հայտնվել նաև 50-ն անց 2 այլ հայեր։ Իսկ մի հայ կնոջ պատկանող խանութում ադրբեջանցիները ծեծել են աշխատակիցներին։
Հավելենք, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ ստեղծված իրավիճակին լուծում տալու նպատակով հանդիպում է ունեցել Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ը հրապարակել է 2024-ի աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրների ցանկը։

«Թուրքիայի զբաղվածության գործակալությունը» հրապարակել է քաղաքացիների զբաղվածության տվյալները։

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։
«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։
Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:
Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |