• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 08:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:24, 05 Մարտ 2020

«Էրդողան, դու սատանայի մարմնացումն ես». ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)

«Էրդողան, դու սատանայի մարմնացումն ես». ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (տեսանյութ)

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ-TBMM) Իդլիբի վերաբերյալ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կողմից ներկայացվող առաջարկների քննարկումը վերածվել է ծեծկռտուքի։

ԺՀԿ խմբակցության նախագահ, պատգամավոր Էնգին Օզքոչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին խիստ քննադատական և վիրավորական հայտարարություններ է հնչեցրել, ինչը հարուցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչների զայրույթը։ 

Օզքոչն ամբիոնից պատասխանել է Էրդողանի այն հայտարարությանը, թե «Թուրքիայի պայքարը սևացնել ցանկացողները ստոր, անպատիվ և դավաճան են»։ Օզքոչը Էրդողանին մեղադրել է վերջին տարիների ընթացքում 3 մլն մուսուլմանի սպանության պատճառ դառնալու մեջ։ Նա հիշեցրել է նաև 2000թ․ Ավստրալիայում ելույթ ունեցած Էրդողանի խոսքերը, երբ նա սպանված թուրք զինվորների մասին արհամարհանքով էր արտահայտվել՝ ասելով «Պարոն Օջալանը այս պահին հաշվում է, թե քանի գանգ է (kelle) ձեռք գցել»։

«3 միլիոն մուսուլմանի սպանությանը հավանություն տվողը, զոհերին գլխաքանակով հաշվողը անպատիվ, անամոթ, անարժան, դավաճան է։ Նման մարդը չի կարող Թուրքիայի  Հանրապետության նախագահը լինել։ Ռեջեփ Թայիփ Էրդողան, դու սատանայի մարմնացումն ես», - հայտարարել է Օզքոչը։

Էրդողանին ուղղված խիստ հայտարարությունների պատճառով ԱԶԿ-ական պատգամավորները դժգոհության ալիք են բարձրացրել և նիստը հարկադրաբար ընդմիջվել է։ Հենց ընդմիջման ընթացքում էլ պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։

Նշենք, որ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի հիման վրա պատգամավոր Օզքոչի դեմ արդեն հետաքննություն է սկսել՝ հանրապետության նախագահին վիրավորելու մեղադրանքով։ Բացի այդ, Էրդողանի փաստաբան Հյուսեյի Այդընը ևս հայտարարել է, որ Թուրքիայի նախագահին ուղղված այս աննախադեպ վիրավորանքների պատճառով ԺՀԿ-ական պատգամավորի դեմ դատական հայց կներկայացվի։

 



Աղբյուր`    haberler.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին
12:54, 15 օգոս
Թուրքիան ինչու՞ է սպառնում Սիրիայի քրդերին

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը  դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը
12:19, 15 օգոս
Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը դատապարտել է Իսրայելի բնակավայրերի կառուցման ծրագիրը

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}