Քաղաքական16:02, 18 Փետրվար 2020
ԵՄ-ն Թուրքիային լրացուցիչ ժամանակ է տվել «սև ցուցակում» չներառելու համար

Եվրամիությունը պատրաստվում է Թուրքիային լրացուցիչ ժամանակ տրամադրել հարկային ոլորտում ԵՄ պահանջներին համապատասխան թափանցիկություն և հրապարակայնություն ապահովելու համար, որպեսզի չհայտնվի հարկային «սև ցուցակում»: Այս մասին հայտնել է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելի դիվանագիտական շրջանակները:
Նշվում է, որ չնայած ԵՄ-ի դիվանագետները պարբերաբար հայտնում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, այնուամենայնիվ, ԵՄ-ն «քաղաքական պատճառներով» չի ցանկանում Թուրքիային մտցնել հարկային սև ցուցակ, ուստի համաձայն է հարկային ռեժիմը բարեփոխելու համար ավելի շատ ժամանակ տալ:
Աղբյուրի փոխանցմամբ` ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է. «Մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիան մի շարք հարցերում մեզ համար կարևոր նշանակություն ունի»:
Reuters-ի տեղեկություններով՝ Անկարան պետք է օրենքներ ընդուներ, որոնք թույլ կտային մինչև 2019-ի տարեվերջ Եվրամիության հետ հարկային տեղեկությունների ավտոմատ փոխանակում կատարել:
Հիշեցնենք, որ ներկայումս ԵՄ-ի սև ցուցակում են շարունակում մնալ 8 պետություններ և տարածքներ. Ամերիկյան Վիրջինյան կղզիները, Ամերիկյան Սամոան, Գուամը, Ֆիջին, Օմանը, Սամոան, Տրինիդադը 7 Տոբագոն, Վանուատուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գազայի հատվածում գործող խմբավորումը հայտարարություն է տարածել հրադադարի շուրջ բանակցությունների վերջնականացման վերաբերյալ և միաժամանակ շնորհակալություն հայտնել Թուրքիային:

Ադրբեջանում նախատեսված են մի շարք հանդիպումներ։

Օմեր Չելիք. «Մեր պետական կառույցները մանրակրկիտ կերպով հետևելու են այս գործընթացին»:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ մասին հայտարարվել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումների հիման վրա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր առաջարկել Ստամբուլում վերսկսել խաղաղության շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունները:
Մարկո Ռուբիոն Անթալիայում կմասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել խաղաղության շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունները:
Նշվում է, որ Էրդողանի նախագահության տարիներին աշխատակիցների թիվն աննախադեպ աճել է՝ հասնելով 2538-ի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |