Ցեղասպանություն00:28, 16 Դեկտեմբեր 2019
Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի Սենատին և հիշեցրել հնդկացիների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ATV և A Haber լրատվամիջոցների համատեղ հեռարձակման ուղիղ եթերում անդրադարձել է օրերս ԱՄՆ-ի Սենատի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևին։
Էրդողանի բնորոշմամբ՝ ամերիկյան կողմի այսպիսի գործողությունները պարզապես անհամատեղելի են իրենց դաշնակցային հարաբերությունների ոգու հետ և հակասում են Սիրիայի հարցում ձեռք բերված համաձայնությանը։
«Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ի ներքաղաքական բևեռացումները հետևանքներ են ունենում մեզ համար։ Նաև գիտակցում ենք, որ որոշ շրջանակներ որոշակի հարցեր շահարկման առարկա են դարձնում՝ Թրամփին նեղը գցելու համար»։
Թուրքիայի նախագահն ԱՄՆ-ի Կոնգրեսին հորդորել է վերջ դնել այն գործողություններին, որոնք հարիր չեն իրենց փոխհարաբերությունների բնույթին և էությանը։ Էրդողանը հարկ է համարել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու համար այն հետևանքները, որոնք կարող են ավելի վնասել երկկողմ հարաբերությունները։
«Մենք հիմա բացում ենք մեր ռազմական արխիվում առկա ավելի քան 1 մլն փաստաթուղթ,- հայտարարել է Էրդողանը։ - Թող գան պատմաբաններն ու իրավաբանները և սկսեն ուսումնասիրել։ Ասում են, թե որոշակի քանակությամբ արխիվներ էլ կան ԱՄՆ-ում, մասնավորապես Հարվարդում, թող բացեն։ Ֆրանսիայում էլ կան, թող այնտեղ էլ բացեն։
Հայաստանում կա՞, թե չկա՞։ Թող բոլորն էլ բացեն իրենց արխիվները։ Թող պատմաբանների, իրավաբանների ու հնագետների հետազոտությունների առարկա դարձնեն։ Այդ ամենից հետո և արդյունքում նոր թող քաղաքական գործիչները իրենց եզրակացությունն անեն»։
ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևն Էրդողանը անվանել է «քաղաքական որոշում», «անարժեք», «հակաիրավական» և «անընդունելի»։
«Հիմա իրենք էլ են ասում, որ այդ որոշումը արժեքավոր ոչինչ չունի։ Անուններ հնչեցնելու կարիք չկա։ Մենք մեր վճռականության մեջ ենք մնում, իսկ նրանք երևի ջանք են թափում, որպեսզի ոմանց բավարարեն։ Եվ պարզ է, թե ինչու 100 տարի առաջ անցած-դարձածի մասին այսօր հանկարծ որոշումներ են կայացվում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և Սենատում»։
Էրդողանը չի խուսափել թափանցիկ ակնարկներով ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքներ հնչեցնելուց։ Նա հիշել և հիշեցրել է Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների մասին։ Վերջիններիս թեման Էրդողանը համարել է Ամերիկայի խայտառակությունը։ Եվ չի բացառել, որ Թուրքիայի խորհրդարանում էլ դրա վերաբերյալ բանաձև կարող է ընդունել: Իսկ ֆրանսիացիներին մեղադրել է Ռուանդայում և Ալժիրում իրականացրած կոտորածների մեջ։
«Սենեգալում սրանք ստրկավաճառությամբ են զբաղվել։ Այդ մասին մենք դեռ տեղյակ կպահենք համաշխարհային հանրությանը։ Մեր ձեռքում կան դրա մասին վկայող փաստաթղթեր։ Եվ դրանք ոչ թե մեր պաշտպանությունն են, այլ կլինեն մեր հարձակումը։ Մենք կբացահայտենք, որ Արևմուտքի անցյալը ռասիզմի և գաղութատիրության պատմություն է»։
Թուրքիայի նախագահը նաև խոսել է Ինջիրլիքի և Քյուրեջիքի ռազմաբազաների հնարավոր փակման մասին՝ շեշտելով, որ եթե հարկ լինի, ապա անվարան կփակեն դրանք՝ ելնելով վերաբերմունքի փոխադարձությունից։
Ըստ նրա՝ Թուրքիան ցեղային պետություն չէ։ Եվ կարծում է, որ 780.000քկմ և ավելի քան 2.000 տարվա պատմություն ունեցողի հետ այդպես վարվելը այնպիսի բան չէ, որը կմնա անպատասխան։
«Մի՞թե մենք ռազմավարական գործընկերներ չենք,- հարցադրումով եզրափակել է իր խոսքը Էրդողանը։ - Մի՞թե մենք միասին չենք ՆԱՏՕ-ում: Արածներն ի՞նչ են։ Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել ռազմավարական գործընկերության մեջ: Դե եթե նման կերպ շարունակվի, ապա անկասկած մենք էլ կտանք մեր պատասխանը»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |