• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Մարտ, 2023
Կիրակի 19:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն11:19, 12 Դեկտեմբեր 2019

Թուրք լրագրողը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու անհրաժեշտության մասին

Թուրք լրագրողը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու անհրաժեշտության մասին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող լրագրող Նեջդեթ Սարաչը «Halk TV» հեռուստաընկերության եթերում խոսել է Հայոց ցեղասպանության և Թուրքիայում բնակվող հայերի վիճակի մասին։

Սարաչը նշել է, որ իր մանկությունն անցել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Քուրթուլուշ թաղամասում, ինչի շնորհիվ նա հայերի խնդիրներին քաջածանոթ է։

«Հայերն իսկապես շատ դժվար կացության մեջ են։ Թուրքիայում շատ դժվար է փոքրամասնություն լինելը, հատկապես այն դեպքում, երբ իրականում մեծաթիվ ու ազդեցիկ համայնք ունես։ Մենք մեր ականջներով ենք լսել «Ներողություն արտահայտությանս համար՝ հայ» ձևակերպումը և դա երբևէ չենք մոռանալու»,- նշել է լրագրողը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ արտահայտության հեղինակը Էրդողանն է եղել իր վարչապետության օրոք: Նա հեռուստաեթերից ասել էր, որ ընդդիմությունը զրպարտում է իրեն. «Նրանք ինձ վրացի են անվանում: Ներողություն արտահայտությանս համար, բայց իմ հասցեին ավելի վատ խոսք էլ են ասել. նրանք ինձ «հայ» են անվանել»:

Ընդդիմադիր լրագրող նաև հավելել է, որ երբեմն մոռանալը ցանկալի էլ չէ, քանի որ որոշ բաներ իսկապես հիշել է պետք։

«Մի քիչ պիտի ընդլայնենք մեր մտահորիզոնը։ Գերմանիայի կանցլեր Մերկելը Լեհաստանում այցելել էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր։ Նա այնտեղ շատ կարևոր մի բան ասաց, բառացիորեն հետևյալը․ «Այս վայրը գերմանացիներն են ղեկավարել, և մենք չպետք է մոռանանք առերեսվել այս պատմության հետ, պիտի հիշեցնենք»,- նկատել է տվել Սարաչը և շարունակել. «Իսկ մեզ մոտ միշտ խուսափում են այս թեմայից, ասում են․ «Աման, էդ հարցերին մի խառնվեք»։ Բայց քանի դեռ չես հիշեցնում, երեսով չես տալիս, այս հարցերը չեն բարձրանում գիտակցության մակարդակ»:

Թուրք լրագրողը նաև ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ Մերկելը նման հայտարարություն է արել՝  լինելով բավական պահպանողական քրիստոնյա–դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ Խոսելով սեփական անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտությունից՝ Սարաչը նաև հիշեցրել է Գերմանիայի նախկին վարչապետ Վիլլի Բրանդի մասին, ով 1970թ․ դեկտեմբերի 7-ին Վարշավայի հրեական գետտոյի զոհերի հուշարձանի առջև ծնկաչոք ներողություն էր խնդրել հրեաներից՝ նացիստական Գերմանիայի իրականացրած Հոլոքոստի համար։

Աղբյուր`    yeniakit.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի Հայֆա քաղաքում որոշվել է տեղադրել Հայոց ցեղասպանության հուշարձանը. Թուրքիան հակազդում է
12:03, 15 մարտ
Իսրայելի Հայֆա քաղաքում որոշվել է տեղադրել Հայոց ցեղասպանության հուշարձանը. Թուրքիան հակազդում է

Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը պաշտոնական նամակ է գրել Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարին։

Թուրքիան դատապարտել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաճումը
12:05, 10 փետ
Թուրքիան դատապարտել է Մեքսիկայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաճումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։

5 տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար Թուրքիայում դատ է բացվել
20:39, 15 դեկտ
5 տարի առաջ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար Թուրքիայում դատ է բացվել

Օզթյուրք Թյուրքդողանի դեմ քրգործ է հարուցվել «Վերջ Հայոց ցեղասպանության ժխտմանը՝ հանուն արդարության և ճշմարտության» վերնագրով հայտարարության համար։

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}