Ցեղասպանություն18:06, 03 Դեկտեմբեր 2019
Հայոց ցեղասպանության մասին հայտարարած Դիարբեքիրի փաստաբանների պալատը դատապարտում է դատախազության ճնշումները

Դիարբեքիր փաստաբանների պալատը դատապարտել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարության համար պալատի նախկին ղեկավարության դեմ հետաքննություն սկսելու դատախազության նախաձեռնությունը:
Պալատի ներկայիս ղեկավարության կողմից արված «Չենք վախենում, չենք լռելու» խորագրով հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Պալատի նախկին ղեկավարության կողմից արված հայտարարությունները պետք է ընդունել նաև որպես ներկա ղեկավարության հայտարարություն: Եթե դա հանցանք է, ապա մենք էլ հանցակից ենք»:
Հայտարարության մեջ հիշեցվել է, որ 2014-ի ապրիլից 24-ից սկսած նախագահ Էրդողանը «Ցավակցական ուղերձ» է հղում, ինչը իրավական առումով որևէ խնդիր չի հարուցում, սակայն իրենց դեպքում ճիշտ հակառակն է:
«Այդ ժամանակվա վարչապետի հայտարարությունները տեղավորվում են խոսքի ազատության սահմաններում, այնինչ Դիարբեքիրի փաստաբանների պալատի հայտարարությունը հանցանք է պարունակում: Այդպիսի դատական համակարգը չի կարող արդարադատություն իրականացնել: Դատական համակարգը պետք է հրաժարվի երկակի ստանդարտների կիրառումից»,- նշվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախկին նախագահի և գործադիր խորհրդի անդամների դեմ հետաքննություն սկսել:
2018թ-ին ապրիլի 24-ի առիթով պալատի հրապարակված հայտարարության համար:Կազմակերպության նախկին նախագահ Ահմեթ Օզմենին և ղեկավար խորհրդի 10 անդամի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ մասնավորապես «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը նսեմացնելու» կետով:
Պալատի 2018թ ապրիլի 24-ի «Կիսում ենք հայ ժողովրդի չապաքինվող մեծ ցավը» հայտարարության մեջ նշվում էր. «Ժամանակին պատասխանատուները, նախ հայ մտավորականներին և առաջնորդներին ոչնչացնելով, իսկ հետո «Աքսորի մասին օրենքի» անվան տակ զինվորական ստորաբաժանումների և Հետախուզական կառույցի՝ Teşkilatı Mahsusa (Հատուկ կազմակերպություն) միջոցով մեկ միլիոնից ավել քաղաքացու դեպի Սիրիայի սահմաններ մահվան տանելով, դաժան քաղաքականություն են վարել:
Տառապանքն այնքան մեծ է եղել, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայում «ցեղասպանություն» եզրույթը ստեղծել են հայ ժողովրդի նկատմամբ կատարվածից ոգեշնչված: Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում և Անատոլիայի մի շարք քաղաքաներում, որտեղ հայեր են ապրել, կոտորածի, աքսորի և տեղահանության առաջացրած ավերածությունը և խորը ցավը թարմ է մնում: Հարգանքով ոգեկոչում ենք ցեղասպանության ընթացքում զոհված քաղաքացիական անձանց և անմեղ բոլոր հայերին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Գերմանիան խստացրել է սահմանային միջոցառումները, քանի որ թուրքերը կազմում են անօրինական ներգաղթի հոսքի զգալի մասը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |