Ցեղասպանություն17:54, 18 Նոյեմբեր 2019
Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել
Թուրքիայում սովորաբար հետապնդվում, այդ թվում և աշխատանքից ազատվում են մի շարք թեմաների վերաբերյալ պետության դիրքորոշմանը հակադրվող կարծիք հայտնած լրագրողներն ու գործիչները:
Այս անգամ, սակայն, պատահել է հակառակը: Թուրք լրագրողն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել լրատվական-վերլուծական կայքի խմբագրություն, իսկ պատճառը Հայոց ցեղասպանությունը պետական թեզերով ժխտող իր հոդվածի հեռացումն է կայքից:
Դեպքը պատահել է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հրապարակումներով աչքի ընկնող, ազատական և ընդդիմադիր հայացքներով հայտնի «Gazete Duvar» լրատվական կայքում:
Կայքի գլխավոր խմբագիր Ալի Դուրան Թոփուզը հեռացրել է Գյուլգյուն Թյուրքօղլուի «Հայերի տեղահանությունը» վերնագրով հոդվածը՝ տեղադրելով իր գրած «Ներողության գրություն. ժխտողականության մերժում» հոդվածը:
«Շատ եմ ցավում: Շատ դժվար է ամոթս արտահայտելը»,- գրում է գլխավոր խմբագիրը՝ բացատրելով, որ իրենց կայքը չի ընդունում ժխտողականությունը, իսկ Թյուրքօղլուի հոդվածը հրապարակվել է առանց կարդալու, քանի որ այս օրերին թողարկող խմբագիրների պակասի պատճառով երբեմն մշտական թղթակիցների հոդվածները հրապարակվում են առանց ստուգման:
«Gazete Duvar»-ը ժխտողականությունը մերժող մտածելակերպով է առաջնորդվում: Դա տարածվում է նաև Հայոց ցեղասպանության խնդրի վրա: Ես հավատում եմ, որ մտքի ազատությունը մեզ չի պարտադրում ընդունել ժխտումը, աչք փակել դրա վրա ու օգնել դրա տարածմանը»,- գրել է Թոփուզը:
Իր հոդվածի հեռացումից ու գլխավոր խմբագրի ներողության գրության հրապարակումից հետո Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրող Թյուրքօղլուն ազատման դիմում է ներկայացրել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բասքըն Օրանը, մի քանի օրինակներով համեմատելով անցյալն ու ներկան, պարզ ցույց է տալիս թուրքական պետական քարոզչության ողջ սնանկությունը։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Մինչ Թուրքիայի հայերը պետք է ապրեն ժխտողական այս մթնոլորտում, աշխարհասփյուռ հայերը ստիպված են դիմանալ իրենց ընտանքի մեծերի հիշողությունների մշտական ցավին՝ հեռու իրենց նախնիներից ու հողերից։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Սպիտակ տունն օգտագործել է այս միջոցը՝ փորձելով արգելափակել այնպիսի ապրանքների առևտուրը, ինչպիսիք են միկրոչիպերը, որոնք ռուսական արդյունաբերությանն անհրաժեշտ են զենք ստեղծելու համար:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |