Քաղաքական11:57, 31 Հոկտեմբեր 2019
Թուրքիայի խորհրդարանի պատասխանը՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշմանը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն արձագանքում են Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքական գործիչները: Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, կուսակցության ժողովում այս թեմայով ունեցած ծավալուն ելույթի ժամանակ Էրդողանը շեշտել էր Թուրքիայի մեջլիսում ներկայացուցիչների պալատի որոշման դեմ հայտարարություն ընդունելու անհրաժեշտության մասին:
Ելույթից հետո մեջլիսում նույն օրը երեկոյան կազմվել ու ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանությունը ճանաչող որոշումը դատապարտող փաստաթուղթ:
Նշվում է, որ ընդունված փաստաթղթով թուրքական խորհրդարանը մերժել է Կոնգրեսի ստորին պալատի որոշումներն ու դրանք հայտարարել առ ոչինչ Թուրքիայի համար:
«Մենք խստիվ դատապարտում ենք ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի որոշ շրջանակների կողմից այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումների վերաբերյալ օրակարգ բերված թեզերին տեր կանգնելն ու հակառակ խելք ու խիղճ ունեցող ներկայացուցիչների առարկություններին՝ դրանք որոշման վերածելը»,- ասված է մեջլիսի ընդունած հայտարարության տեքստում:
Մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփի ու փոխնախագահ Սադի Բիլգիչի ստորագրած և մեջլիսում ձայների մեծամասնությամբ ընդունված փաստաթղթում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մեղադրվում է Թուրքիայի պատմությունը սևացնող որոշում ընդունելու մեջ:
Տեքստի մեջ խոսվում է նաև արխիվները բացելու մասին Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար հնչեցվող թեզերի մասին ու «պատմության ուսումնասիրությունը պատմաբաններին թողնելու և պատմական իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական որոշումներ չընդունելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:

Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացրել է, որ քրդական YPG-ն և SDF-ն պետք է ինտեգրվեն Սիրիայի պետական կառույցներին և զինաթափվեն։ Որո՞նք են Սիրիայի քրդերի շուրջ Թուրքիայի մտահոգությունները:
Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ռումինիայի պաշտպանության նախարար Իոնուտ Մոստեանուն կոչ է արել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև ստեղծված ականազերծման գործադիր խմբի լիազորությունները ընդլայնել:
Թուրքիան կշարունակի պայքարել 1967թ. սահմանների հիման վրա՝ անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար:
Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |